Մարին Լը Պենն իր թեկնածությունը կդնի Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:
«Ես բացարձակ չէի տատանվում այդ հարցի շուրջ, պարզապես սպասում էի մինչ իմ որոշումը կհրապարակեի»,- ասել է Լը Պենը:
«Ազգային ճակատ»-ի առաջնորդը պատգամավորական մանդատի համար կպայքարի Էնեն-Բոմոն քաղաքում: