Արտակարգ պատահար Նյու Յորքում. վարորդն ընթացել է հետիոտների ուղղությամբ. կա 1 զոհ (Տեսանյութ)
Արտակարգ պատահար է տեղի ունեցել ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «Թայմս Սքուեր» հրապարակում. մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է հետիոտնի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է The Independent-ը` մեջբերելով Նյու Յորքի ոստիկանության տվյալները, պատահարի ժամանակ ստացած վնասվածքներից մեկ մարդ մահացել է: Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել ևս 13 անցորդ, որոնք այժմ բուժօգնություն են ստանում:
Նյույորքյան ոստիկանության հաղորդմամբ` մեքենան կորցրել է վերահսկողությունը` գտնվելով զբոսաշրջային կենտրոնի հարևանությամբ: Ականատեսներից մեկի խոսքով` մեքենան ընթանալիս է եղել երթևեկության հոսքին հակառակ և բախվել է անցորդներին:
Ոստիկանությունը կալանքի տակ է առել վարորդին: