Հայաստանի հարկային ու մաքսային մարմիններում 483 աշխատակցի են ծրագրում կրճատել
Հայաստանի հարկային ու մաքսային մարմիններում ծրագրում են 483 աշխատակցի կրճատել։ Պետեկամուտների կոմիտեի աշխատակազմի բարեփոխումների նախագիծը հավանության է արժանացել Կառավարության մայիսի 18-ի նիստի ժամանակ։
Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը հայտնել է, որ կոմիտեի այն ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են հարկային ու մաքսային ծառայությունների համար, ծրագրում են խոշորացնել, իսկ աշխատակիցների թիվը՝ կրճատել։