Եվրոպական հանձնաժողովը զգուշացում է հղել Թուրքիային՝ հացադուլ հայտարարած ուսուցիչների վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը հացադուլ հայտարարած ուսուցիչների վերաբերյալ զգուշացում է հղել Թուրքիային՝ երկրի իշխանությունների ուշադրությունը հրավիրելով հացադուլի մեջ գտնվող ակտիվիստների առողջական վիճակի վրա։
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները շարունակում են բողոքի ակցիան՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը, Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է Թուրքիային, որ 70 օր շարունակ հացադուլ հայտարարած երկու թուրք ուսուցիչներ Նուրիյեթ Գյուլմենն ու Սեմիհ Օզաքչան կարող են մահանալ, եթե պետությունը ժամանակին չմիջամտի։
Հանձնաժողովը հիշեցրել է Թուրքիային, որ նման ոչ ժողովրդավար մոտեցումները հարիր չեն Եվրամիության անդամ դառնալ ցանկացող երկրին։