Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մայիսի 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +23+26,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+21,
Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +25+27,
Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+29,
Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+29,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +13+16, ցերեկը` +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +20+24: