Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին. Արայիկ Հարությունյան Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը Ալիեւ. Մենք հենց հիմա էլ պատրաստ ենք դադարեցնել կրակը Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Հարցում

Ինչպես են ծաղրում մեր երկիրն ու ժողովրդին

Դեռ ապրիլյան կամ մայիսյան «հեղափոխության» հաղթանակից շատ չանցած արդեն իսկ նկատելի էր, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ, ամենամեղմ բնորշմամբ, ծաղրում է մեր երկիրը, ՀՀ քաղաքացիներին:

Արժեզրկել հայ ժողովրդի հաղթանակները, արժեզրկել հաղթանակը կերտած հերոսներին, արժեզրկել եւ ծաղրել այն ամենը, ինչի հետեւանքով կթուլանա պետությունը: Ընդ որում, սա արվում էր եւ արվում է բավական լուրջ մեթոդների եւ եղանակների կիրառմամբ, ինչը թույլ է տալիս այս ամենը ներկայացնել որպես բազմաչարչար եւ կեղեքված ժողովրդի շահերից բխող գործողություններ:

Երկիրը եւ ժողովրդին ծաղրելուց բացի հետեւողականորեն ամեն ինչ արվում է Հայաստանի միջազգային վարկանիշը զրոյացնելու, Հայաստանը աշխարհում լավագույն դեպքում Ալբանիայի կամ վատագույն դեպքում կենտրոնաաֆրիկյան երկրների շարքին դասելու համար:

Քրեական գործ է հարուցվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Նրան ձերբակալում են, անգամ փորձում կալանավորել: Մի՞թե Յուրի Խաչատուրովն այն հանցագործն էր, որին այդքան շտապ պետք էր կալանավորել՝ գցելով Հայաստանի միջազգային հեղինակությունը, վատթարացնելով հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը դնել ծիծաղելի վիճակում ամբողջ աշխարհի աչքի առաջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անհեթեթ քրեական գործ հարուցվեց եւ նա կալանավորվեց: ՀՀ երկրորդ նախագահը մինչ օրս ապօրինաբար զրկված է ազատությունից: Մի՞թե սա ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, իհարկե՝ ծաղր է: Մի՞թե ծաղր չէ մարտի մեկի ողբերգության զոհերի հարազատների նկատմամբ, երբ նրանց անդադար, նույն համառությամբ բերում եւ նստեցնում են դատական նիստերի դահլիճի ամենակենտրոնում, երբ հարուցված քրեական գործը որեւէ կերպ կապված չէ տեղի ունեցած սպանությունների հետ:

Երկիրը ենթարկվում է ծաղրի, ժողովուրդը ենթարկվում է ծաղրի, իսկ հարեւան առնվազն երկու երկրներում ուրախությունից ձեռքերը շփում են: Հայաստանում տեղի է ունենում այն, ինչն իրենք իրենց ամենավարդագույն երազներում չէին կարող տեսնել: Կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցված եւ դատվում են Արցախյան հաղթանակը կերտած զինվորականները:

Դեռ շատ վաղուց է հայտնի, որ երբ ինչ-որ երկրի դեմ հարձակում է սկսվում, ամեն ինչ անում են ներսից այդ պետությունը կազմալուծելու, կազմաքանդելու համար: Ընդ որում, առաջին քայլերից մեկը լինում է հերոսներին արժեզրկելու գործընթացը: Մեր դեպքում սրան գումարվեց նաեւ Հայաստանի մի հատվածի թշնամացման փորձը արցախցիների նկատմամբ: Այս գործընթացի շրջանակներում առաջին քայլն արվեց կապտամազիկի օգնությամբ, որն իբր ծխել էր կեսգիշերին եւ դրա համար արցախցի «դաժան» ոստիկանները տարել էին ոստիկանական բաժին:

Երկրի եւ ժողովրդի նկատմամբ ծաղրը այսքանով չէր կարող ավարտվել եւ չավարտվեց: Անհրաժեշտ էր ծաղրուծանակի ենթարկել Արցախի հաղթանակի գործում ոչ քիչ ներդրում ունեցած, Վազգեն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Մանվել Գրիգորյանին: Իհարկե, նա հրեշտակ չէ, գուցե օրենքի հետ էլ կարող էր խնդիրներ ունենալ, բայց որոշեցին նրան կալանավորել բոլորովին այլ կերպ՝ փորձելով արժեզրկել հայ սպայի կերպարը: Հայ սպան ներկայացվեց որպես երեխաների թխվածքաբլիթներ եւ նամակներ, ինչպես նաեւ խտացրած կաթ գողացող մի ստահակ:

Հուզական մանիպուլյացիայի համար չափաբաժինը հզոր էր եւ այն գործում է մինչ օրս, եւ երբ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չեն փոխում, դեռ գտնվում են մարդիկ, որոնք ասում են, իսկ լա՞վ էր, որ նա խտացրած կաթերը գողանում էր:

Մեր երկրի հակառակորդները, թշնամիները տեսնելով այս պատկերը, տեսնելով Արցախում հաղթանակներ տարած մարդու նկատմամբ այս վերաբերմունքը չեն կարող չզսպել իրենց ծիծաղն ու ուրախությունը:

Իսկ մի՞թե ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան կոչ է անում շրջափակել դատարանները, իսկ հաջորդ օրն այդ հակաօրինական գործողությանը մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, բնականաբար, քաջ ոստիկանների լուռ հայացքների ներքո, այն նույն ոստիկանների, որ հետո հարձակվում եւ բերման են ենթարկում մի խումբ խաղաղ նստացույցավոր երիտասարդների նկատմամբ, որոնք պահանջում են հարգել Հայաստանի պետական լեզուն, որոնք պահանջում են ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, որի նշանակումն այս պաշտոնին, ի դեպ, Հայաստանը ծաղրի ենթարկելու քայլերից մեկն է: Եւ ոչ միայն այս նշանակումը, այլ գրեթե ողջ կադրային քաղաքականությունը:

Ի վերջո, կառավարության անդամների մի զգալի մասը, խորհրդարանական կառավարող խմբակցության ճնշող մեծամասնությունը քաղաքականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու են:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը, Ամուլսարի հանքը համառորեն շահագործելու ձգտումը եւս ծաղր է ուղղված մեր պետության եւ ժողովրդի դեմ: Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի նման երկիրը Ջերմուկի նման միջազգային նշանակության առողջարան ունենա: 

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է նաեւ այն, թե ինչ բառապաշարով եւ տոնայնությամբ է խոսում երկրի թիվ մեկ պաշտոնյան: Քաղաքակիրթ երկրներում, անգամ կիսանորմալ երկրներում նույնիսկ դատարանի վճռով դատապարտվածների հետ են ընդգծված հարգանով խոսում, աշխատելով չվիրավորել նրանց արժանապատվությունը: Իսկ մենք անդադար առաջին դեմքից լսում ենք՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, քյաբաբ առ քյաբաբ բացահայտումների, թաթիկները կտրելու, խոզի գլուխները ցեխաջրի, թե կեղտի մեջ ընկնելու, պինցետով նկուղներից հանելու մասին:

Երբ առաջին դեմքից նման բացասական էներգիա է դուրս գալիս, երկրում ոչ առաջընթաց, ոչ էլ դրական զարգացումներ կարող են լինել: Ընդ որում, սա եւս մատուցվում է այնպես, որ այս ամենը բխում է աղքատ պողոսների շահերից, այնինչ, սրա հետեւանքներն առաջինը զգում են հենց աղքատները:

Պետության, ժողովրդի նկատմամբ ծաղր էր եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, կաթողիկոսին քաշքշելը: Այս գործողություններն անգամ իշխանությունների ընտրազանգվածի մոտ պաշտպանություն չգտան, որից հետո որոշում կայացվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցներից: հետո սահուն անցում կատարվեց հայերեն ու հայ գրականությունը, հայոց պատմությունը բուհերից հանելու գործին:

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ծաղր եւ ապտակ է պետությանը, երբ օրենքով կաշառք է առաջարկվում ՍԴ անդամներին: Սա ուղիղ հարված է պետության ողնաշարին: Հիմա պատկերացրեք, թե մենք, մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվերաբերվի այն երկրին, այն ժողովրդին, որտեղ այս կամ այն կառույցի աշխատողներին օրենքով կաշառք են առաջարկում:

Ծաղրն այսքանով, ցավոք, չի ավարտվում: Հայաստանը պետք է աշխարհի առաջ խայտառակել, ներկայացնել որպես վայրի բարքերի տեր մարդկանց երկիր: Եւ այստեղ հայտնվում է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված գործը:

Ընդ որում, քիչ կրթված, կյանքում անգամ մեկուկես գիրք չկարդացած ընտրազանգվածի համար մանիպուլյատիվ հնարք է կիրառվում: Այս պատմությունն այնպես է ներկայացվում, կարծես ծննդատներից երեխաներին գողացել եւ հանձնել են օտարերկրացիներին:

Իրականում գործ ունենք բոլորովին այլ երեւույթի հետ: Բայց դա այս ամենի բեմադրիչներին քիչ է հետաքրքրում: Նրանց պետք էր ներկայացնել հրեշների, արնախումների, երեխաներին ծնողներից գողացողներին եւ վաճառողներին: Շոուի համար ձերբակալել, կալանավորել մի քանի հոգու:

Մի պահ փորձեք տուրք չտալ հույզերին, ձեր դեմ իրականացվող գրոհին եւ կհասկանաք, որ անգամ ամենաչար բժիշկը, մանկատան աշխատակիցը չի համարձակվել ծնողի կամքին հակառակ երեխային խլել ընտանիքից: Դեռ եկեք գոհ լինենք, որ այդ մարդիկ կարողացել են այդ վայ մայրերին համոզել չընդհատել հղիությունը, երեխա ունենալ եւ նրանց հանձնել հոգատար ընտանիքիների, որտեղ նրանք ապրում են արժանապատիվ կյանքով: Թե՞ ուզում էիք երեխաներն արժանանային գյուղական զուգարանը նետված նորածնի, Գյումրիի աղբամաններից մեկը նետված մեկ տարեկան երեխայի բախտին:

Հայաստանը ներկայացվեց որպես վայրենի բարքերի տեր երկիր, իսկ վարչապետն էլ այս ամենը ամեն կերպ քարոզում է, եւ անդադար փնովում մեր կրթական համակարգը, որտեղ սովորել է հենց ինքը, իր երեխաները: Իհարկե, մեր կրթական համակարգը չի կարող կատարյալ լինել, բայց նաեւ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Ծաղր է ժողովրդի եւ պետության նկատմամբ, երբ էժանագին ոստիկանական բեմադրություն է ցուցադրվում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա կողմնակիցներին վարկաբեկելու համար: Ծաղր է երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ հարձակման են ենթարկվում, արժանանում հայհոյանքների եւ անեծքների այն մտավորականները, որոնք կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Երկրում փորձ է արվում ստեղծել անցած դարի երեսունականների մատնության մթնոլորտը: Խրախուսվում են սուտ մատնությամբ զբաղվողները, գործ տվողները:

Մի՞թե ծաղր չէ երկրի նկատմամբ, երբ ադրբեջանցի պսեվդոգործարարի ցուցմունքով կամ անհասկանալի գործարար Սիլվայի ֆանտաստիկ պատմություններով քրեական գործեր են հարուցվում:

Թվարկումը կարող ենք անդադար շարունակել, օրինակ, հիշելով ԿամԱզ-ների խայտառակ պատմությունը, Նոր տարվա համար հատկացված մոտ մեկ միլիոն դոլարը, ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ պատկերը, կես միլիոնանոց ուղեւորությունը ԱՄՆ, 56 միլիոնանոց օդանավի պատմությունը, վարչապետի առանձնատնից-առանձնատուն փոխադրումներն ու դրանց նորոգման հետ կապված պատմությունները, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ հիմա մի լավ ուրախանում է այս ամենով, իր բեմադրած ներկայացումից եւ մեր երկրի ու ժողովրդի ներկա վիճակից:

Մնում է հետեւություններ եւ քայլեր անել: Ի վերջո հաստատ այնքան ռեսուրս եւ ներուժ չունենք, որ անդադար դիմանանք այս անբարո փորձարկումներին:

Գեղամ Նազարյան

Top-News.am   

 

  

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan