Իսրայել Հակոբկոխյանը միացել է Արվեստի ու մշակույթի 6 տասնյակ գործիչների հայտարարությանը
Տեսնելով արվեստի և մշակույթի մի շարք գործիչների հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի հետ կապ է հաստատել տարբեր քաշային կարգերում աշխարհի և ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը և հայտնել, որ ինքը ևս միանում է տարածված հայտարարությանը:Այս մասին հայտնում է հանձնախումբը։
Հիշեցնենք, որ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչների հայտարարությունը, որով կոչ են անում ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։