Ցուցադրության նկարներում կանանց մերկությունը քողարկել են թղթով (տեսանյութ)
Եկատերինբուրգում ցուցադրության կազմակերպիչները նկարներում պատկերված կանանց ինտիմ հատվածներին կպչուն պիտակներ են ամրացրել: Այդ մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Նա սոցցանցում կիսվել է նկարով ու գրել.
«Աշխարհում է՛լ որտե՞ղ նման բան կտեսնես»:
Իսկ կանանցից մեկի մերկությունը ոչ թե թղթով են քողարկել, այլ պարզապես ծածկել են կտորով:
Ցուցադրության կազմակերպիչները այդչափ տարօրինակ փերֆոմանսը այսպես են բացատրել՝ մերկ մարմինները ժամանակավոր են քողարկել՝ միջոցառմանը երեխաների հետ եկած ծնողների խնդրանքով: