Գիտնականները գտել են ալկոհոլի և ուռուցքների միջև կապը
Այս թեմայով
Ուռուցք ունենալու ռիսկը ուղղակիորեն կապված է ալկոհոլի օգտագործման հետ, գրում է Cancer պարբերականը:
Հետազոտվել է մոտ 60 հազար ճապոնացի, որոնց մասին տեղեկություններ են հավաքվել 2005-2016թթ․-ը:
Հաշվի է առնվել, թե նրանք օրական որքան ալկոհոլ են օգտագործել:
Պարզվել է, որ որքան շատ է խմել հիվանդը, այդքան ավելի մեծ է եղել ուռուցքաբանի մոտ հայտնվելու հավանականությունը:
Այն հիվանդները, որոնք 10 տարվա ընթացքում երբևէ չեն խմել, ունեն քաղցկեղով հիվանդանալու գրեթե զրոյական հավանականություն: