Եվրոպացի դիտորդներն ընտրակաշառքի մասին
Այս թեմայով
- Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
- Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
- Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 10 անդամից բաղկացած թիմը երեկ ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երեւանում…
Պատվիրակությունը հանդես է եկել հայտրարությամբ, որի մի հատվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Փոփոխված Ընտրական օրենսգիրքը եւ նոր տեխնիկական միջոցները, իհարկե, բարելավել են իրավիճակը տեղամասերի ներսում: Սակայն, ժողովրդավարական կոնսոլիդացիա է անհրաժեշտ է նաեւ տեղամասերից դուրս: Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր պատվիրակությունը լսեց մեղադրանքներ ընտրակաշառքների եւ ձայներ գնելու մասին, ինչը համակարգային խնդիր է Հայաստանում: Բացի այդ, կա ճնշում պետական ծառայողների վրա եւ վարչական ռեսուրսների չարաշահում: Մեր դիտորդների այցելության ժամանակ նկատվել են մարդկանց խմբեր, կուտակումներ ընտրատեղամասերի մոտ, ինչը ստեղծել է վերահսկվող քվեարկության մթնոլորտ: Նույնը վերաբերվում է նաեւ ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր բերելու փաստին, որը մենք նկատել ենք: Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն բոլոր այս հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունը ընտրությունների եւ, ընդհանրապես, վարչակազմի նկատմամբ », – հայտարարել է պատվիրակության ղեկավար Լիզա Անսալան:
«Այն փաստը, որ կիրակի օրը ընտրողների միայն 40 տոկոսն է մասնակցել ընտրություններին շատ տագնապալի նշան է եւ ցույց է տալիս քաղաքական ապատիայի բարձր մակարդակը եւ քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունը: Բարելավված ընտրական ոլորտը եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը ընտրությունների օրը կեղծիքները կանխելու նպատակով շատ ողջունելի է Կոնգրեսի կողմից եւ մեծացրել է թափանցիկությունը: Այնուամենայնիվ, շատ ավելին է պետք անել ապատիայի եւ քաղաքական դաշտի նկատմամբ հիասթափության հիմնական պատճառը հասկանալու համար,» ասել է Լիզա Անսալան: