Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են
Վերլուծաբանները ուսումնասիրություններ կատարելուց հետո պնդել են, որ անվճար հավելվածներում չի ստուգվում օգտատերերի հնարավոր քրեական անցյալը, ինչը գրավում է տարատեսակ մոլագարներին: Այդ մասին վկայում են ամերիկյան ProPublica ոչ առևտրային կազմակերպության ուսումնասիրությունները:
Ըստ վիճակագրության ՝ սեռական բռնության 150 դեպքերի պարագայում հանցագործներն իրենց զոհերի հետ ծանոթացել են անվճար հավելվածների միջոցով: Նրանք կանանց բռնության են ենթարկել հենց առաջին հանդիպման ժամանակ:
Դեպքերի 10%-ի պարագայում խոսքն այն հանցագործների մասին է, ովքեր գոնե մեկ անգամ սեքսուալ բնույթի հանցագործություն են կատարել: