Այստեղից է սկսվում Երեւանը
Սա բազմահազարամյա Հայաստանի երեքհազարամյա մայրաքաղաք Երևանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ավտոկայանի զուգարանն է: Այս ավտոկայանը կապում է Երևանը Հայաստանի այլ շրջանների և այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձանների հետ:
Ուրեմն աշխարհում զբոսաշրջիկների մոտ 10-15 տոկոսն է օգտվում տուրիստական ընկերությունների ծառայություններից, իսկ մնացածը նախընտրում են ինքնուրույն գլուխ հանել:Հիմա պատկերացրեք այն տուրիստի վիճակը, որը եկել է Երևան և այստեղից հանրային տրանսպորտով ուզում է հասնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և մոտ 6 ժամ ենթադրող ճանապարհից առաջ ուզում է «բեռնաթափվել» և հայտնվում է այս զուգարանում:
Պատկերացրեցիք թե ինչպիսի գրառումներ և հորդորներ կգրի նա սոցիալական ցանցերում Հայաստանի մասին և քանի պոտենցիալ զբոսաշրջիկ դրանից հետո կնախընտրի հետաձգել իր ծանոթությունը Հայաստանի հետ: Լավ տուրիստները դեռ ջհանդամ կարող են և չգալ Հայաստան, բա մենք:
Հայաստանի պես երկրում զբոսաշրջություն զարգացնելու համար ոչ շատ խելք ա պետք ոչ շատ փող այլ մի քիչ քթի ծակ: Եվ միայն քթի ծակ չունեցողները կարող են այսպիսի զուգարանից օգտվել: Ով, որ գիտի Հայաստանի տուրիզմի վարչության էջը թող այնտեղ այս գրառումը կիսի որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն թե ինչպիսի վիճակում է Հայաստանի զբոսաշրջիկներին սպասարկելուն միտված ենթակառուցվածքներից մեկը թե չէ աչքիս գինու ու կոնյակի փառատոներից դենը չեն գնում:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից