Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել
Հարցում

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ

«Փաստ» թերթը գրում է.

«2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։


Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։

Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։


Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։

Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։

Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։

Նրա մասին, որ իշխանություններն այդ մոտեցմամբ ընդամենը տեղեկատվական հոսքերի միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու խնդիր են լուծում, վկայում է նաև վարչապետ Փաշինյանի գործելաոճը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից կամ ուղիղ եթերների ընթացքում անոնսում էր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները, որի իրավունքը ինքը չունի, և դա միայն իրավապահ մարմինների գործն է։

Ուշագրավ է, որ հենց կոռուպցիայի պայքարի պիտակի ներքո էլ իշխանությունների կողմից թիրախավորվեցին ընդդիմադիր ուժերը և գործիչները՝ որակվելով որպես կոռուպցիոներ կան թալանչի՝ անկախ այն հանգամանքից՝ նման տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։

Չնայած իշխանափոխությունից հետո ստեղծվել էր շատ պատեհ իրավիճակ հասարակությանը համախմբելու և ռազմավարական ծրագրեր առաջ քաշելու համար, սակայն իշխանությունները ընտրեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհը, և առաջնահերթ համարեցին միայն իրենց քաղաքական շահը, որից պետք է ածանցվեն մնացած հարցերը։

Այս հանգամանքով էին պայմանավորված նաև դատական համակարգի վրա բիրտ ճնշումները։ Եվ հիմա արդեն պատահական չէ, որ հասարակական տրամադրությունների փոփոխություն կա, բնակչության շրջանում իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, որ ունեին էյֆորիկ շրջանում։

Դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։ Այսպես, ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին:

Այս ցուցանիշն ուշագրավ է այն համատեքստում, որ մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

Եվ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70,42 %-ը, ապա պատկերը պարզ է դառնում։

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում, և եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի բախվելու ենք այնպիսի գլոբալ պրոբլեմների, ինչպիսիք են թանկացումների հարցը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման, ապա կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ անց իշխանությունների վարկանիշից կարող են միայն փշուրներ մնալ։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է նաև, որ ըստ IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է իշխանությունների կողմից ճնշումների տակ հայտնված Սահմանադրական դատարանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan