Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:
Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված է եւ հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել է Sputnik-ը: