Այսօր՝ 20 հունվարի 2020թ., 00:00
Ավստրալիայում ավազե փոթորկից հետո տեղացել է գոլֆի գնդակի չափի կարկուտ ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի «Ով ուզեց» եղավ, հիմա պետք է առողջացնել երկիրը Ուղղակի անբարոյական եմ համարում Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի Պարոն Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. պաշտպան Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից Վարորդների պատիժը մեքենայի նույնականացման համարի բացակայության պատճառով կարող են մեղմել Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. պահանջում են մինչև սպանդանոց կառուցելը մորթ իրականացնելու հնարավորություն տալ Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Չայկային Մարդը խաբվում է, երբ մաքուր է և պարզ «Լավ հնարավորություն». Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը Արմեն Թավադյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 21-ին Անասնապահների բողոքի ակցիան Կառավարության մոտ ավարտվեց. նրանք կոչ արեցին բոլոր մարզերում ճանապարհներ փակել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել. Լեւոն Քոչարյան Եղանակը՝ Հայաստանում. գիշերային սառնամանիքները կրկին կսաստկանան «Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար Հայաստանում ավելի հեշտ կդառնա պաշտոնյաների անգործությունը բողոքարկելը «Իրավապահպան օրգաններն այսօր ՀՀ-ում համարյա չեն աշխատում». Գալուստ Սահակյանը՝ Կուտոյանի մահվան հանգամանքների մասին Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ) Շշուկներ կան, որ հանձնարարվել է դատավորին մերժել Թավադյանի բողոքը․ Հարություն Հարությունյան (տեսանյութ) Եւ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան Վատ եմ վերաբերվում սպանդանոցային մսի պահանջին. կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ «ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր». Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերն» ուզում է պատգամավոր դառնալ «Կատարվածը հարված է մեր պետական անվտանգության համակարգին». «Վերնատունը» Կուտոյանի մահվան մասին «Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը Ահաբեկիչները անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել Հմեյմիմում Ռուսաստանի ՕՏՈՒ բազայի վրա Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան Կանադայի արեւելքում առատ ձյան պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ) Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Էրդողանը հրաժարվել է Լիբիայի վերաբերյալ համաժողովի մասնակիցների հետ ընթրիքից Բանկի աշխատակցուհուն ազատել են աշխատանքից՝ հաճախորդին տուն հասնելու համար 20 դոլար տալու պատճառով Վաղ թե ուշ գալու է բիզնեսներ խլելու ու ռեկետի ժամանակը Արմեն Թավադյանի գործը կոնկրետ ճնշում է իշխանությանը ոչ հաճո մամուլի նկատմամբ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ Լարված իրավիճակ Կառավարության մոտ. ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (տեսանյութ) Փակուղի տանող դատավարություն Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է Բրազիլիայում ուղղաթիռը ջարդուփշուր է արել չափազանց մոտ տարածքում հայտնված բեռնատարի թափքը (տեսանյութ) Միլիարդատեր Սամվել Կարապետյանը 1 շաբաթում 2-րդ անգամ պապիկ է դարձել Արքայազն Չարլզը չի դադարի ֆինանսապես օգնել Հարրին եւ Մեգան Մարքլին Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ բանտում ամերիկացու մահվան կապակցությամբ Ջոնսոնը հաջողություն է մաղթել թագավորական տիտղոսներից հրաժարված արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին Ինչպես է Մաքգրեգորը տոնում հաղթանակը գիշերային ակումբում (տեսանյութ) Մի հատ էս լուցկիները կփչե՞ս. Ինչպես է Գրիգոր Դանիելյանը շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը Շրի Լանկայում (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ նիստը․ ուղիղ Ոստիկանական հատուկ «Ճռռիկ-վռռիկ» օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել մականունավորներ «Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող». Արմեն Ավթանդիլյան Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր բյուջեում նախատեսել գազի սակագնի փոփոխությունը. Ջանջուղազյան Սթափվել է պետք, կանգ առնել է պետք․ Արթուր Վանեցյան Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ) «Սա հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք. մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է» Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2 Շուտով ավտոմեքենաների գների կտրուկ անկում կլինի. մի բոլ փակովի մեքենա կլինի վաճառքում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի երրորդ սերիան Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է (ուղիղ) «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել «Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Կինը որոշել է փորձարկել իր հավատը և մխրճվել է դիմացից շարժվող ավտոմեքենայի մեջ ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հարցում

Միֆերի ապամոնտաժումը. Լեգենդ 4. Քոչարյանը ստեղծեց «շինարարական փուչիկը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ բազմաթիվ ստահոդ լեգենդներ են հորինվել, որոնցից մեկն էլ վերաբերում է «շինարարական փուչիկին»: Այլ կերպ ասած, այն շինարարական բումը, որ կար երկրում, որն ապահովում էր տնտեսական աշխուժություն, որն ապահավում էր տնտեսական աճ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնմիայի նախարար՝ Ն. Երիցյանի թեթեւ ձեռքով որակվեց որպես «շինարարական փուչիկ»: Ձևակերպումը շատ արագ հոգեհարազատ դարձավ մի շարք լրատվամիջոցների, Տեր-Պետրոսյանական իշխանության տնտեսագետների, որոնք այն այլևս բաց չթողեցին։

«Շինարարական փուչիկ» արտահայտությունը սկսվեց շրջանառվել 2009 թվականից համաշխարհային ճգնաժամի տարիներին։ «Շինարարական փուչիկ» հասկացությունը դարձավ հայկական տնտեսագիտական մտքի ամենաքննարկվող թեման: Եւ հիմա տեղին է մեկ անգամ եւս շեշտել, որ «շինարարական փուչիկը» տնտեսագիտական կատեգորիա չէ միայն այն պատճառով, որ փուչիկ չի կարող ձեւավորել այն գործունեությունը, որը հանգեցնում է իրական ակտիվների ստեղծմանը:

Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որը շինարարության տեմպերը կասեցնելու ծրագրեր հղանա ու իրագործի: Ու չկա նաեւ այնպիսի տեսություն, որը վտանգավոր կհամարեր շինարարության արագ աճը: Չկար, բայց հայտնվեց Հայաստանում: Ավելին, դրա հետ մեկտեղ սկսեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրել նրա համար, որ Հայաստանը տնտեսական վերելք էր ապրում:

Առհասարակ հեշտ է եւ սեփական տեսանկյունից առավել օբյեկտիվ է չկարողանալու պատճառով չստեղծած արդյունքը, դրա բացակայությունը վերագրել ուրիշին, գտնել այլ մեղավորի ու հերոսաբար հրեշտակային անմեղությամբ պայքարել նշանակված մեղավորի դեմ, մանավանդ, երբ «մեղավորը» քեզ հետ գլուխ դնելու ցանկություն կամ ժամանակ չունի։ Բայց այս դեպքում դժվար է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել իր նախագահության տարիներին երկրում համարժեքը չունեցող շինարարական աշխատանքների կատարման համար՝ դրանք որակելով որպես «շինարարական փուչիկ»։ Ընդհանրապես անհասկանալի եւ դատարկ են «շինարարական փուչիկ» հորինողների փաստարկները։

Ի՞նչ են ուզում ասել «շինարարական փուչիկի» սցենարիստները, ի՞նչ էր պետք անել այդ «չարիք» «շինարարական փուչիկը» վաղաժամ պայթեցնելու համար (եթե դա կար)։ Կանգնեցնե՞լ շինարարությունը երկրում, վիժեցնե՞լ ներդրումային նախագծերը։ Հետաքրքիր է, թե շինարարական փուչիկ արտասանողներից ո՞վ էր պայքարելու շինարարության դեմ, եթե պետության ղեկավար լիներ։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է երկրում հսկայածավալ, լայնամասշտաբ ներդրումներ բերող գործընթացին՝ շինարարության ակիտվությանն, անվանել շինարարական փուչիկ եւ դրա վրա եզրակացություններ անել։

1997 թվականի կապիտալ շինարարության ծավալները, 57 մլրդ դրամից աճելով, հասել են 2007-ին 667,3 մլրդ դրամի (2004-ին՝ 276,4 մլրդ, 2005-ին՝ 435,1 մլրդ, 2006-ին՝ 643,8 մլրդ)։

Օտարերկրյա ներդրումների՝ 1991-1997թթ․ գումարային ծավալը 125.9 մլն դոլար, 1998-2007թթ․՝ 3,651 մլրդ դոլար։

1998-2006թթ․ ընթացքում աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ ավելի քան 20.000 ընտանիք բարելավել է բնակարանային պայմանները։

Ընդամենը փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր մոռացել են եւ տեղեկանք նրանց համար, ովքեր չգիտեն. Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ ամբողջովին, հիմնովին նորոգվել են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, կառուցվել է Բարեկամության էստակադան (մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ երթեւեկության հետ այդ հատվածում հիմա, եթե այն ժամանակին կառուցված չլիներ), ամբողջությամբ թարմացվեց, նորոգվեց Հանրապետության հրապարակն ու Աբովյան փողոցը, Սախարովի հրապարակը, Իսակովի փողոցը, կառուցվեց Էրեբունին Արաբկիրին կապող ավտոճանապարհը, որով բեռնաթափվեց կենտրոնական հատվածի երթեւեկությունը:

Շատերն այսօր ձեւացնում են, թե չեն հիշում, որ Հյուսիսային պողոտայի կառուցման նախաձեռնությունը պատկանում է հենց Ռոբերտ Քոչարյանին: Երեւանի կենտրոնը խարխուլ, առնետներով լեցուն տնակների եւ կածան հիշեցնող փողոցների փոխարեն ստացավ մի կառույց, որով հիանում են մեր քաղաքի հյուրերը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք կառուցվեցին միջպետական նշանակության ունեցող ճանապարհներ, դրանք հիմնովին նորոգվեցին, կառուցվեց Դիլիջանի ոլորանների թունելը, որի կառուցումը խորհրդային տարիներին այդպես էլ չավարտվեց:

Այնքան շինարարություն, որքան եղել է Քոչարյանի ժամանակ Հայաստանում, աղետի գոտում, չի եղել ոչ մի ժամանակ։ Եվ դատելով զարգացումներից՝ այն երկար ժամանակ դեռ մնալու է չհաղթահարված ցուցանիշ։

Ցանկացած իշխանություն նախ պետք է կարողանա այսպիսի ցուցանիշներ ապահովել, հետո պնդել, որ տնտեսական հեղափոխություն է անում, կախարդական փայտիկ էլ ունի։ Ծրագրված 4,9 տոկոս տնտեսական աճով տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ խոստումներով լի կախարդական փուչիկ։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց բնակելի շենքերի բուռն կառուցումը, որը թույլ տվեց շատ-շատերին լուծել բնակարանային խնդիրը, թույլ տվեց խուսափել սոցիալական խորը ճգնաժամից, քանի որ հետխորհրդային շրջանում չէր կառուցվել ոչ մի նոր շենք, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ ընտանիքներ բնակարանի խնդիր ունեին:

Ի վերջո, շինարարաության վերելքը նպաստեց նաեւ իրական ներդրումների աճին: Ընդ որում, այնպիսի եւ հսկայածավալ, որի արդյունքներն իրենց վրա զգում էին երկրի բնակչության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչները:

Հատուկ պետք է ընդգծել, որ եթե չլիներ շինարարության ծավալների կտրուկ աճը, ապա երկրում չէին աշխուժանա այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են շինանյութերի արտադրությունը, կահույքագործությունը, կենցաղային տեխնիկայի շուկան, շինգործիքների արտադրությունը, բացի այդ չէին աշխուժանա կերամիկական առարկաների, սանտեխնիկայի, շատ ու շատ այլ բիզնեսներ:

Միաժամանակ այս ամենը հանգեցրեց նրան, որ կտրուկ նվազեց գործազրկությունը, կարելի է ասել վերացավ գործազրկությունը բարձրորակ եւ միջին շինարարների, էլեկտրիկների, սանտեխնիկների շրջանում: Այդ տարիներին իր գործի լավ մասնագետ գտնելը լուրջ խնդիր էր եւ սա էլ հանգեցրեց նրան, որ բազմաթիվ երիտասարդներ, որոնք այս կամ այն պատճառով մասնագիտություն չունեին, արհեստի չէին տիրապետում, սովորեցին այս կամ այն գործը:

Տնտեսագիտության մեջ գոյություն չունի «շինարարական փուչիկ», բայց գոյություն ունի «հիփոթեքային փուչիկ» հասկացությունը, որին մենք արդեն իսկ բախվում ենք:

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն իջնում են, իսկ բնակարանների, տների գներն աճ են արձանագրում, քանի որ շինարարություն գոյություն չունի: Հիփոթեքային վարկով տուն գնողների թիվն այս կամ այն պատճառով աճում է, իսկ նոր բնակարաններ, նոր տներ անհրաժեշտ կամ բավարար քանակով չեն կառուցվում:

Եւ հիմա Հայաստանը բախվում է «հիփոթեքային փուչիկի» հետ: Բացի այդ, շուկան ծանր հարված է ստանալու նաեւ կառավարության կողմից իրականացվող անհասկանալի գործողությունների արդյունքում: Երբ որոշում ես գնալ գույքահարկի բարձրացման ճանապարհով, երբ ամեն ինչ անում ես, որ տուն, բնակարան պահելու ծախսերը կտրուկ աճեն, ապա բնակարան գնելու ցանկություն քչերը կունենան, բացի այդ, նրանք, ովքեր բնակարաններ ունեն, բայց ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում, հաստատ ամեն ինչ անելու են այդ բեռից ազատվելու համար: Շուկան քանդվելու է, փլվելու է, որի մասին պոպուլիստ իշխանությունները, կարծես թե, չեն էլ մտածում:

Եւ վերջում ամենակարեւորի մասին՝ բուռն շինարարությունը, ոմանց կողմից հեգնանքով շեշտվող «շինարարական փուչիկը» հանգեցրեց նրան, որ արտագաղթը, բառիս բուն իմաստով կանխվեց, սկսվեց ներգաղթ: Ավելին, նույնիսկ այլեւս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ նվազեց: Հաճելի եւ օգուտով էր Հայաստանում մնալը եւ խոսելը: Սրանում համոզվելու համար, ուղղակի նայեք վիճակագրական չոր թվերը. Միայն և միայն 2005-2007 թվականներին է Հայասանում եղել ներգաղթ։ Ինչու՞. Որովհետեւ եղել է աշխատանք, այդ թվում բուռն զարգացող շինարարական ոլորտում։

Սա է իրականությունը, իսկ մնացածը սեփական տապալումները ուրիշի վրա բարդելու պարզ ցանկություն։ ՉԻ ստացվելու։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

myvoice.am

website by Sargssyan