Կառավարությունը որպես նվիրատվություն պետությանը գույք ընդունեց
Կառավարությունն այսօրէ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ երկու Renault Logan ավտոմեքենա, Foton BJ 6802 vin մարդատար ավտոբուս և մոտորանավակ։
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նշված օրենքի հավելվածի 4-րդ կետով Արտակարգ իրավիճակների նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահված հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման գործառույթները վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Նշված նախագծի ընդունման և փոփոխությունների իրականացման արդյունքում «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հանձնվելու է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությանը: Նախատեսվում է Կազմակերպության կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները և մոտորանավակը, որոնք նրա կողմից չեն շահագործվում, նվիրատվություն կատարել, և օրենքով սահմանված կարգով ամրացնել Նախարարությանը, որի ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության կողմից դրանք փաստացի շահագործվում են: