Այսօր՝ 18 հունվարի 2020թ., 00:00
Այսպես շարունակվել այլեւս չի կարող. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Չեն վերադառնա․ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն աշխատանքից ազատել են Վինձորի իրենց տան ողջ անձնակազմին Որքա՞ն գումար է հատկացվել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին Ծննդատների փակման որոշումն անհիմն է. նախարարի տված պարզաբանումների մեջ որևէ խելամիտ հիմք ես չտեսա. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Ո՞ր երկիրն է Թուրքիայի թիվ մեկ բարեկամը. հրապարակվել են սոցհարցման արդյունքները Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի. Մհեր Գրիգորյան Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ Ամեն ինչ նմանվում է 90-ականների Հայաստանին Գիտնականները գտել են մարդկանց ծերանալու 4 հիմնական տեսակ Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է․ ՍԱՏՄ Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով․ ՄԻՊ Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար. Պոզներ «Իրանն ապտակ հասցրեց ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա». Ալի Խամենեի Ալվինա Գյուլումյանը ընտրվել է ՍԴ փոխնախագահ «Գրեմմի»-ի նախագահին ազատել են պաշտոնից` մրցանակի հանձնման արարողությունից 10 օր առաջ Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը Մերկելը Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլում Հրայր Թովմասյանը լալիս է Իրանը կոչ է անում քաղաքական շահարկումներ չանել ուկրաինական ինքնաթիռի ողբերգությունից Քսենիա Պունտուսը պատմել է՝ ինչու է ընկել Նիկիտա Միխալկովի թոռան տան պատուհանից Տարօրինակ է Քաջարանի ծննդատունը կփակվի՞ Ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են. Խամենեի Իսպանիայում միլիարդատիրոջը դատապարտել են 18 ամսվա ազատազրկման եւ 52 մլն եվրո տուգանքի Պիկասոյի կտավի պատճառով Ուկրաինայի հրաժարական տված վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը դեռ աշխատում է բնականոն ռեժիմով, մինչ Զելենսկու «քաղաքական որոշումը» Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի «հայկական» պատմությունը Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ Լեսոտոյի վարչապետը հրաժարական կտա կնոջ սպանության պատճառով Կուտոյանի դիակը հայտնաբերել են նրա կինը և հայրը Հիմա արդեն հասկանում եմ` ինչ ասել է «եղբայրական ժողովուրդ». Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականին Մանրամասներ` Կուտոյանի ինքնասպանությունից Վերջին տասը տարին պատմության մեջ ամենաշոգ տասնամյակն էր Կատուները նախընտրում են մարդու միսը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող գործերով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Լավրովը մեկնաբանել է նոր կառավարությունում հնարավոր նշանակումը Վարչապետը նոր նշանակում է կատարել Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Տեսախցիկները ֆիքսել են տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Ամերիկուհուն վայրի կենդանիներին կերակրելու համար տուգանել են 53 000 դոլարով Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն Հայաստանում լիցենզիա են ստացել 255 ճարտարապետներ եւ 110 կոնստրուկտորներ. Ճարտարապետների պալատ Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա․ահազանգ Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով ԱԱԾ-ն շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել. Թիրախում Արաբկիրի նախկին փոխթաղապետն է Հանրապետության տարածքում վաղը գիշերը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Մեղրին փոխանակելու հորինվածքի ակունքները Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Վաղը Երևանում կանցկացվի Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ Արտերկիր որդեգրված որեւէ երեխա քրգործի քննության ընթացքում չի վերադարձվել ՀՀ. չի արվել որեւէ ԴՆԹ փորձաքննություն. ՔԿ 2019 թվականին հավատքի պատճառով հետապնդումների ենթարկված քրիստոնյաների թիվը հասել է 260 միլիոնի Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը փորձում են հարթել առեւտրային տարաձայնությունները Երկիրը կտաքանա՝ հասնելով մինչեւ մարդկանց համար մահացու մակարդակի Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը «ԴուխOFF»․ «Փակել ամեն ինչ ու բոլորին» Մոսկվայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել, ամենաանիմաստ զբաղմունքը կլինի. Նաիրա Զոհրաբյան Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդի ցուցանիշը Հարուստներն աղքատներից երկար են ապրում Ժիրինովսկին բացատրել է՝ ինչու Միշուստինի օրոք Ռուսաստանը լուրջ առաջընթաց կունենա Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ին մոտ 500 մլն դոլար են վճարել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել (լուսանկարներ) Էրդողանը հայտարարել է՝ Անկարան սկսում է զորքերը տեղակայել Լիբիայում Ադրբեջանում սկսվում է նախընտրական քարոզչությունը՝ կապված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ Վարդենյանց լեռնանցքում բուք է. 5 մարզերի ճանապարհերին մեկրասառույց է Բալային համակարգը պատգամավորներին չի վերաբերում Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ. Նա ձնագնդիկով խփեց լրագրողներին (տեսանյութ) Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Չի ստացվում աշխատել ՀՔԾ-ի հետ, տպավորություն է, որ փորձում են ինքնադրսևորվել. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան
Հարցում

ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանի ելույթը ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ելութի տեքստը՝ ստորև։

«​Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

​2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։

2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:

Չնայած իրավական փոփոխություններին, դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով, գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։


​Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

​(Ա) 2019 թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

​(Բ) 2019 թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել ենդատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցեյել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

​(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

​(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019 թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

​Առաջարկներ.

​1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքըդատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

​2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննելարդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

​3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

​4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորելմիջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

​Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։

​Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

​Առաջարկ. անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

​Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:

​Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։ Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։

​Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպովարձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

​Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամհրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաներիհաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։

​2019 թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

​2019 թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:

​2019 թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար։

​Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

​Առաջարկներ

​1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

​2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

​3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը»:

 

website by Sargssyan