ՆԱՍԱ-ն ցուցադրել է նոր մարսագնայի մոդելը
ՆԱՍԱ-ն ցուցադրել է նոր մարսագնայի լիամասշտաբ մոդելը։ Daily Mail-ի փոխանցմամբ, ռովերը նման է բեթմոբիլի՝ Lamborghini-ի ու Քրիստոֆեր Նոլանի եռապատման տանկի հիբրիդի։
Վեցանվանի մարսագնան ունակ է տեղափոխել մինչեւ վեց տիեզերագնաց, սնվում է մարտկոցներով ու իրենից ներկայացնում է շարժական լաբորատորիա։ Ներկայացված մոդելը երբեք չի հայտնվի Մարսի վրա։ Այն նախատեսված է Երկրի վրա նման ռովերների փորձարկման ու ԱՄՆ-ում ՆԱՍԱ-ի գիտապոպուլյար ծրագրերի իրականացման համար։