Այսօր՝ 27 նոյեմբերի 2020թ., 00:00
«Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում
Հարցում

«20 տարի երկիրը թալանած, նախկին կոռումպացված ռեժիմի» միֆի մասին․ Ռուբինա Վասիլյան

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբինա Վասիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ: Նախկինը պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ և այն մարտահրավերները, որոնք նրանք դիմակայում էին իրենց ժամանակ, թեկուզ ինչ-որ չափով ընդունենք նրանց արժանիքները: Հակառակ դեպքում մենք դատապարտված ենք անհաջողության, քանի որ ցանկացած նոր բարձունք, հաղթանակ և ձեռքբերում խարսխվում է անցյալի նվաճումների, հաղթանակների, հաջողությունների վրա և դրանք գնահատելու ու արժեքավորելու կարողության վրա: Սակայն մենք շարունակ մերժում ենք այդ անցյալը, խմբագրում ենք մեր սեփական պատմությունը՝ նսեմացնելով և սևացնելով այդ 20 տարիների մեծ ու փոքր հաղթանակները, նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք մեծ գնով են ձեռք բերվել, մեծ զոհողությունների և ջանքերի շնորհիվ է քարը քարին դրվել: Մեր հասարակության բոլոր արատների մեջ շարունակ մեղադրում ենք այս կամ այն նախագահին՝ մեղմացնելու մեր սեփական պատասխանատվությունը իբրև այս երկրի քաղաքացիներ: Արդյունքում՝ մենք բաժանված ենք ատելության անդունդով, մասնատված ենք սևերի և սպիտակների, փոխարենը միավորվելու եռագույնի տակ: Իսկ թե հեղափոխությունից հետո ինչ թռիչքաձև զարգացում կամ հեղափոխական առաջընթաց է տեղի ունեցել յուրաքանչյուր ոլորտում, դատեք ինքներդ:

# Միայն փաստեր

ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ

1998–2007 թթ.

· Ըստ տարբեր հաշվարկների, ՀՆԱ-ն աճել է 4-5 անգամ, իսկ բյուջեն ավելացել է 6-8 անգամ:

· Միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 5.5 անգամ, իսկ թոշակների, նպաստների բարձրացումը գերազանցել է գնաճը:

· Զարգացման բարձր տեմպեր են ապահովել շինարարությունը, հանքագործական և մշակող արդյունաբերության ճյուղերը: Արտահանումն ավելացել է գրեթե 6 անգամ:

· Աղքատության մակարդակը 56%-ից իջել է 26%, իսկ ծայրաստիճան աղքատներինը՝ մինչև 4%:

· Օտարերկրյա ներդրումների ծավալը $270 միլիոն դոլարից հասել է ավելի քան $3 միլիարդի:

· 2002–2007 թթ. (բացառությամբ 2004 թ.) տարեկան աճի տեմպերը կազմել են 13%–14%՝ երեք անգամ ավելի արագ համաշխարհային տնտեսության համեմատ, ինչի արդյունքում տարբեր միջազգային զեկույցներում մեր երկիրը անվանում էին «կովկասյան վագր»։

· 2004–2006 թթ. արձանագրվել է նորագույն պատմության միակ շրջանը, երբ ունեցել ենք միգրացիայի բավական մեծ դրական սալտո, այսինքն՝ եղել է ներգաղթ (ի դեպ հայերի և ոչ թե՝ հնդիկների):

· 2007 թ. բացվեց Իրան-Հայաստան գազատարը և շահագործման հանձնվեց Հայաստան-Իրան բարձրավոլտ լարման 2-րդ էլեկտրագիծը:

· 1997 թ. գործել են ՏՏ ոլորտի 70 ձեռնարկություն, իսկ 2007 թ. դրանց թիվը հասել է՝ 230:

2008–2018 թթ.

· ՀՆԱ-ն ավելացել է 2.10-ական անգամ` չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի:

· Նվազագույն ամսեկան աշխատավարձը ավելացել է գրեթե 4 անգամ: Միջին աշխատավարձի ինդեքսը 100-ից 168% է բարձրացել:

· Մարդկանց խնայողություններն աճել են 11 անգամ:

· ՀՀ-ի գազաֆիկացման մակարդակը հասել է 94%–96%:

· 2011 թ. հիմնվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնը՝ դառնալով հայկական բրենդ ամբողջ աշխարհում: ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը աճել է շուրջ 600-ի:

Ինչպե՞ս կարող էր մեր երկիրը նման արդյունքների հասնել համատարած թալանի և համակարգային կոռուպցիայի պայմաններում: Մինչդեռ այսօր թալանի և կոռուպցիայի բացակայության պարագայում, ինչպես հայտարարվում է, «ժողովրդավարության բաստիոն» դարձած Հայաստանում առկա է՝ արտաքին ներդրումների կրճատում, գնաճը չգերազանցող աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում 10%-ով, իսկ ՀՆԱ-ի իրական աճը 3.0-3.5%-ի միջակայքում է, ըստ Հրանտ Բագրատյանի:

Որպեսզի տնտեսական աճի նման ցուցանիշները չթվան սոսկ նկարած թվեր, հիմնավորեմ այն միջազգային փորձագիտական գնահատականով:

???? Ըստ միջազգային The Heritage Foundation կազմակերպության գնահատականի՝

· 2007 թ-ին Հայաստանը ճանաչվեց առավել ազատականացված բիզնես միջավայր ունեցող երկրներից մեկը նախկին ԽՍՀՄ երկրների թվում և ամենաազատը ԱՊՀ երկրների թվում՝ գրավելով 32-րդ տեղը 157 երկրների շարքում և 19-րդը Եվրոպական տարածաշրջանի 41 երկրների շրջանում:

???? Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business զեկույցների համաձայն՝

· 2007 թ. Հայաստանը գործարարությամբ զբաղվելու վարկանիշային դասակարգմամբ զբաղեցրել է 34-րդ տեղը՝ առաջ անցնելով ԱՊՀ և հարևան բոլոր երկրներից:

· 2012−2013 թթ. Հայաստանը գրավել է 32-րդ տեղը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից (34) և Իսրայելից (38):

· 2020 թ-ի զեկույցի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջ գրանցելով 47-րդ տեղում է:

Երբ ներդրումային բումի, աղքատության վերացման, տնտեսական հեղափոխության և թռիչքաձև զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման մասին խոստումների չիրականցումը վարչապետը պատճառաբանում է նրանով, որ ինստիտուցիոնալ կաթվացահար վիճակում գտնվող երկիր է ժառանգել նախկիններից, որտեղ ընդհանրապես տնտեսությունն էլ էր կաթվածահար վիճակում և երկիրն ամբողջությամբ ձախողված է, ապա ինչո՞ւ է միջազգային կառույցների փորձագիտական գնահատականը միանգամայն հակառակ պատկեր է ցույց տալիս: Ավելի առարկայական քննարկենք, ըստ ոլորտների:

ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ

Հեղափոխությունից հետո փակվեց Գյուղնախարարությունը. գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4.8% նախորդ տարվա համեմատ:

1998–2007 թթ.գյուղատնտեսությունը տարեկան միջինը 7–8% աճ է արձանագրել:

2007–2017 թթ. եռապատկվել է պահածոների, գինու, կոնյակի արտահանումը և տասնապատկվել է երկրից դուրս ուղարկվող բեռների ծավալը: Կառուցվել են 1220 հա բարձր տեխնոլոգիական ջերմոցներ և 2190 հա ինտենսիվ այգիներ, նորոգվել է 336 կմ ոռոգման ցանցը: Պետությունը սուբսիդավորել և 2%-ի է նվազեցրել գյուղատնտեսական վարկերի դրույքաչափը: Հիմնանորոգվել է Մարմարիկի ջրամբարի պատվարը, որի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից նվազեցին տարեկան 23 մլն խմ, իսկ Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածքն ապահովվեց մոտ 9 մլն խմ ոռոգման ջրով: Գյուղատնտեսության վերամշակող ճյուղում հիմա մոտ 1500 մեծ ու փոքր ձեռնարկություն կա: Եվ այս ամենը «20 տարի երկիրը թալանած, նախկին կոռումպացված ռեժիմի» ժամանակ:

Աղետի գոտի

Շատ գնահատելի է այն, որ հեղափոխությունից հետո կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի տուն տրամադրելու համար, բայց պակաս արժեքավոր չէ նաև այն փաստը, որ1998–2008 թթ. Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնվեցին 149 շենք՝ 3674 ընտանիք բնակարան ստացավ, 6000-ը ուղղակի գնեցին բնակարանները փոխհատուցման վկայագրով: Սպիտակում կառուցվեցին Կենտրոն 1, 2 և 3 թաղամասերը, Գյումրիում կառուցապատվեցին Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան և Հույս թաղամասերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հրապարակը: Վերանորոգվեց Սպիտակ ք-ի «Վարպետաց»թաղամասը՝ 220 բնակելի տներով (2010 թ.) և Գյումրու Ռուսթավելի փողոցը (2017 թ.)՝ սկսելով «Կումայրի»-ի արգելոցի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը:

Ճանապարհաշինություն

Երբ հետհեղափոխական Հայաստանի հիրավի ամենամեծ ձեռքբերումներից ենք համարում 330 կմ վերանորոգված ավտոճանապարհները, ևս 70 կմ-ը ընթացքի մեջ է, ապա ինչո՞ւ մեծ ձեռքբերում չենք համարում նաև այն, որ 1998–2008 թթ. շահագործման են հանձնվել 435 կմ պետական նշանակության ճանապարհներ: Կառուցվել է Սևան-Դիլիջան թունելը (2003 թ.), Որոտան-Արփա թունելը (2002 թ.), Դավթաշենի և Աշտարակի կամուրջները: Շահագործման է հանձնվել Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը (2016 թ.):

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Տասնամյակներ շարունակ հաջողվել է պահպանել 2 հայկական պետականությունները: 1999 թ. կայացավ առաջին Հայաստան-Սփյուռք համաժողովը, hիմնադրվեցին Համահայկական մարզական խաղերը, հաստատվեց «Մեկ Ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի ծրագիրը: 2004 թ. հանրապետությունն ունեցավ իր առաջին օմբուցմենին: Ընդունվեց երկքաղաքացիության օրենքը: 2001 թ. ՀՀ-ը լիիրավ անդամակցեց Եվրոպական Խորհրդին, իսկ 2003 թ. դարձավ Առևտրի Համաշխարհային կազմակերպության (WTO) անդամ: Սկսվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

ՀՀ-ն անդամակցեց և՛ ԵԱՏՄ-ին (2014 թ.), և՛ ստորագրեց ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (2017 թ.)՝ ներդաշնակ զարգացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ: Ի դեպ, ԵԱՏՄ-ը անդամակցության շնորհիվ այսօր հայկական ապրանքներն արտահանվում են ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկա, իսկ Հայաստանում ապրող տղամարդկանց մի մասը զբաղված է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով, իսկ մյուս մասը՝ այդ մեքենաները վերանորոգելով՝ խոպան գնալու փոխարեն: Այսօր հիմնականում ավտոմեքենաների առք ու վաճառքից ավելացած հարկով է համալրվում բյուջեի եկամուտները և շահույթը: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը ժամանակին դեմ էր արտահայտվում պատգամավոր Ն. Փաշինյանը:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունն ամբողջ աշխարհում պետության նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ հասավ նախկինում չտեսնված մակարդակի: Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին երկու տասնյակից ավելի պետություններ: Հայաստանում անցավ ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը, ստեղծվեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ապագա ցեղասպանությունների կանխարգելման ջանքը դարձավ Հայաստանի միջազգային այցեքարտը:

ՄՇԱԿՈւՅԹ

1998–2008 թթ.ամբողջովին վերականգնվեց 34 մշակութային հաստատություն` 13 թատրոն ու համերգասրահ, ներառյալ Օպերային թատրոնը և Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, 7 թանգարան ցուցասրահ, 9 տուն-թանգարան, 4 պատմամշակութային համալիր: Կառուցվեց Հյուսիսային պողոտան՝ թամանյանական նախագծով: Հիմնանորոգվեց Կասկադը և բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Վերանորոգվեց Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան, կառուցվեցին Երևանի ներկայիս քաղաքապետարանի շենքը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

2008–2018 թթ. հիմնանորոգվել են մեկ տասնյակից ավելի թանգարաններ: Գերժամանակակից տեխնոլոգիաներով զինվեցին Ա. Խաչատրյան համերգասրահն ու Օպերային թատրոնը: 2011 թ. բացվեց Մատենադարանի նոր մասնաշենքը, որը գլխավոր մասնաշենքից 3 անգամ մեծ է: Վերափոխվեց Ցեղասպանության թանգարանը: Կառուցվեցին Արտգործնախարարության նոր շենքը և Կոմիտասի թանգարանը:

Ի՞նչ մշակութային օջախ է կառուցվել հեղափոխությունից հետո …

ԿՐԹՈւԹՅՈւՆ և ԳԻՏՈւԹՅՈւՆ

«Նախկին կոռումպացված ռեժիմի» ժամանակաշրջանն արգասաբեր եղավ նաև կրթության համար: Ավելացան 5 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր՝ Պլեխանովի և Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանների, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի և տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղերը, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Ի հավելումն, բացվեցին՝

· Եվրոպական համալսարանը (2001 թ.)

· ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը (2005 թ.)

· ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան (2011 թ.)

· Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը (2013 թ.)՝ հայկական և ֆրանսիական կառավարությունների օժանդակությամբ ստորագրված հուշագրով:

· Բացվեցին Թումո կենտրոններ Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում՝ անվճար կրթություն տալով տարեկան 14.000 երեխայի: Ռոբոտաշինության ծրագրով 5000 երեխայի համար 225 ռոբոտաշինության խմբակ է ստեղծվել:

· Հիմնադրվեց «Այբ» դպրոցը:

· Ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ 2009 թ-ից ի վեր 517 երիտասարդ կրթություն են ստացել աշխարհի 11 լավագույն բուհերում:

· Դիլիջանի միջազգային դպրոցը / UWC Dilijan (2014 թ.)

· Հիմնվեց Կոնֆուցիի ինստիտուտը (2009 թ.) և չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը:

Վերջին տասնամյակում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացվեցին Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Հանրակրթական դպրոցներում շախմատի և ազգային պարի դասավանդումը դարձավ հայկական կրթական բրենդը: 1400 դպրոց հայտնվեց մեկ միասնական կրթական ինտերնետային ցանցում: Սոցիալական ծրագրերը՝ 40.000 երեխայի համար 390 նախակրթարան է ստեղծվել: Տարրական դասարանի երեխաներին դասագրքերը անվճար են տրամադրվել: 2013 թ-ից զեղջվել են Փարոս ծրագրում ընդրկված 10.000 ուսանողների վարձերը 30–50%-ով: 2010 թ-ից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով 90.000 երեխա դպրոցում անվճար սնունդ սկսեց ստանալ:

2013–2018 թթ. 16 գիտական կազմակերպություններ համալրվեցին նոր սարքերով, բարձր արդյունավետությամբ գիտաշխատողներին տրամադրվեց 162 միլիոն դրամ հավելավճար, տարեկան 100 միջազգային համագործակցության ծրագիր է իրականացվել: Պետական ֆինանսավորում են ստացել 50 գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները: Հրատարակվել է 71.500 գիտական հոդված:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Երբ աննախադեպ և բացառիկ ենք համարում այն, որ այսօր զինվորները սնվում են նոր համակարգով և զինծառայողների աշխատավարձերը բարձրացրել են, ապա ինչո՞ւ աննախադեպ և բացառիկ չենք համարում նաև այն իրողությունը, որ ՀՀ Զինված Ուժերի տարիների արդիականացմամբ՝ «Ազգ-բանակ» հայեցակարգով սկսել է գործել զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հիմնվել է Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմամարզական վարժարանն ու տարածաշրջանի լավագույն վերականգնողական կենտրոնը հաշմանդամություն ունեցողների համար, ձեռք են բերվել «Իսկանդեր», «Սկատ» և «Սմերչ» զինատեսակները, որոնք անգամ Ադրբեջանը չունի:

Ի դեպ, նրանք, ովքեր քննադատում են ՀՀ 3-րդ նախագահին Ապրիլյան պատերազմում հակառակորդի գրաված Լելե Թեփե բարձունքը (271 մ) և հարակից 800 հա ետ չվերադարձնելու համար, մի՞թե նույն կերպ չէին մեղադրի նրան, եթե աներ դա տասնյակ զինվորների կյանքի գնով այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակն արդեն հետ էր շպրտվել: Թե՞ այդ քննադատողներից որևէ մեկը պատրաստ էր զոհաբերել իր որդու, ամուսնու կամ եղբոր կյանքը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ

Առողջապահության ոլորտի նորօրյա ձեռքբերումներն են՝ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շտապօգնության մեքենաները թարմացնելը, «Անծուխ Հայաստանը» և մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը: Սակայն ոչ պակաս արժեքավոր է նաև երեխաների արյան քաղցկեղի բուժման գործում բացառիկ նշանակություն ունեցող «Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» ստեղծումը, որն իրագործվել է«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի նախագահ, նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ, այդ թվում նաև «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամով բազմաթիվ երեխաների ծնունդը:

Երևան

Երբ ֆեյսբուքով ♥ և ???? են դնում Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին շներին ստերջացնելու և աղբահանության հարցը լուծելու համար, ապա ինչո՞ւ շնորհակալ չենք նաև նախորդ քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ քաղաքի բյուջեի համար ավելի ցածր գնով աղբահանությունը կազմակերպելու, բակերը կառուցապատելու, Երևանի բոլոր վարչական շրջաններում 11 նոր շախմատի դպրոցներ կառուցելու, Արշակունյաց պողոտան, Շիրակի փողոցը, Արտաշատի խճուղին, Նորագավիթի 1-ին փողոցը, Արգավանդի մայրուղին վերակառուցելու և վերջապես, 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման ծրագիրն իրականացնելու համար (2014–2016 թթ.):

ՍՊՈՐՏ

Եվրոպայի առաջնության ձյուդոյի չեմպիոն (2005 թ.), բռնցքամարտի չեմպիոններ (2006 թ.), 13 ոսկյա մեդալ Եվրոպայի ծանր ատլետիկայի հավաքականների առաջնությունում (2008 թ.), ոսկե մեդալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում (2017 թ.): Բոլորիս հպարտությունը հանդիսացող մարզիկներ՝ ծանր ատլետիկայի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյան (2009 թ.), հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (2016 թ.) և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան, ամենաուժեղ շախմատի տղամարդկանց հավաքական և աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյան:

Մինչև 2050 թ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի և աշխարհի առաջնության մեդալակիր դարձնելու վարչապետի հայտարարությանը հետևեց՝ աննախադեպ 9:1 պարտությունը:

ԿՈՌՈւՊՑԻԱ

«Transparency International» կոռուպցիայի ընկալման ինդեքսի վարկանիշային աղյուսակի համաձայն (CPI), որքան բարձր միավոր է ստանում երկիրը, այնքան ավելի հզոր է պայքարը կոռուպցիայի դեմ: 2017 թ-ին Հայաստանը 35 միավոր է վաստակել, որը չի փոխվել 2018-ին հեղափոխությունից հետո: Այդ նույն աղյուսակում 2013 թ. և 2014 թ. այդ միավորը եղել է 36 և 37: Փաստորեն, ըստ այս միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականի, կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ է եղել «նախկին կոռումպացված ռեժիմի» ժամանակ:

# ԲՈՆՈւՍ 20_տարի_երկիրը_թալանել_են_շարքից

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

2008–2018 թթ. $2.1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել էներգետիկայի դիվերսիֆիկացիայի և էներգետիկ անվտանգության համակարգում:

· 2010 թ. շահագործման հանձնվեց Երևանի համակցված շոգոգազային ցիկլով նոր էներգաբլոկը ($260 mln):

· 2012 թ. ավարտվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ու արդիականացումը ($465 mln):

· Կառուցվեցին Իրան–Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գիծը (€107.9 mln), Հայաստան–Վրաստան էլեկտրահաղորդման օդային գիծը, փոխակերպիչ կայանը ու ենթակայանները (€180 mln):

· 2009–2014 թթ. վերականգնվեց Գյումրի-2 ենթակայանը:

· 2016–2018 թթ. վերակառուցվեցին Հաղթանակ, Աշնակ, Երևանի ՋԷԿ-ի, Վանաձոր-1, Ագարակ և Շինուհայր ենթակայանները:

· 2017 թ. դրությամբ գործել են 178 փոքր ՀԷԿ-եր, դրանցից 114-ը կառուցվել են վերջին տասնամյակում:

· 2013–2016 թթ. կառուցվեց Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցը:

· 2013–2017 թթ. կառուցվեցին Հրազդան-Շինուհայր, Նոյեմբերյան և Լալվար էլեկտրահաղորդման օդային գծերը:

· 2016 թ. սկսվել է ատոմակայանի գործող բլոկի արդիականացումը և շահագործման երկարաձգումը (€300 mln)՝ հետագայում իրականացնելու նոր միջուկային բլոկերի փուլային ներդրում:

· Էլեկտրանէներգիայի արտադրությունն աճել է 27%, իսկ էլեկտրանէներգիայի արտահանման տեմպերը՝ 196%: Անապահով ընտանիքները սկսեցին օգտվել գազի և էլեկտրանէներգիայի նվազեցված սակագներից:

· 2017 թ. շահագործման է հանձնվել 4 արևային էլեկտրակայան: Գործում են 274 ինքնավար էներգիաարտադրողներ: Հայաստանում մի քանի ընկերություն սկսել են արևային վահանակ արտադրել:

· Կառուցվեցին Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանը, 4 հողմաէլեկտրակայաններ:

· Թվային Smart հաշվիչի, SCADA կապի համակարգի ներդրում և ընդլայնում:

Այս անգնահատելի ներդրումների շնորհիվ այսօր կարող ենք մեզ ավելի ապահով զգալ արդեն արդիականացված ատոմակայան ունեցող մեր երկրում, որի սահմանների 83%-ը փակ է, չունի ելք դեպի ծով, շուրջ երեք տասնամյակ պատերազմական վիճակում է, բյուջեն էլ համազոր է Եվրոպական միջին քաղաքի բյուջեի:

Այսպիսինն են պրոգրեսիվ ցուցանիշները այն ժամանակաշրջանի, որը ոմանք կոչում են «20 տարի երկիրը թալանած, նախկին կոռումպացված ռեժիմ»: Բայց ժամանակը պատմական իրադարձությունները հստակեցնելու և իրերն իրենց տեղը դնելու ընդունակություն ունի: Եվ այդ ժամանակաշրջանին սպասվում է հենց ժամանակի քննությունից դուրս գալ առավել բարձր նշանակությամբ: Սրանում որևէ կասկած չկա»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan