Google-ը ու Lyft-ը համատեղ կմշակեն ինքնակառավարվող մեքենաներ
Waymo ընկերությունը (Google –ի ավտոմոբիլային ստորաբաժանումը) ու Lyft տաքսի ծառայությունը պայմանավորվել են համագործակցել ինքնակառավարվող փոխադրամիջոց ստեղծելու համար, հայտնում է The New York Times-ը։
Ի տարբերություն Uber-ի՝ Lyft-ը չունի ինքնակառավարվող մեքենաների մշակման սեփական ծրագիր, չնայած ընկերության ներկայացուցիչները վաղուց են հայտնել, որ պատրաստ են համագործակցել այս ոլորտում այլ նախագծերի հետ։
Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ Waymo ընկերությունն իր տեխնոլոգիաների դիմաց կստանա մուտք Lyft-ի օգտատերերի բազա։ Այսպիսով Google-ի ավտոմոբիլային ստորաբաժանումը ստիպված չի լինի զրոյից զարգացնել իր սեփական ծառայությունը։
Lyft –ից նշել են, որ Google-ն այսօրվա դրությամբ ունի ինքնակառավարվող ամենաառաջատար տեխնոլոգիաները, հետեւաբար դրա հետ համագործակցությունը թույլ կտա բարելավել փոխադրողի ծառայությունները։