Այսօր՝ 26 հունվարի 2020թ., 00:00
Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ուկրաինայի բնակչությունը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոն մարդով Իրանը հայտարարել է, որ կարող են ուրան հարստացնել տոկոսային առումով ցանկացած մակարդակի Սլովակիայի ազգային թանգարանից 1 մլն եվրոյի հին մետաղադրամներ են գողացել Ժողովուրդ, հանգիստ քնեք. Նիկոլը կատակ էր անում Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ Վարչապետի հարցին պատասխանում եմ․ ահա նրանք են իշխանության ներսի սորոսականները (Video) Տիգրան Բարսեղյան․ Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գնացեք, որտեղ ուզում եք բողոքեք». Սպաները բողոքում են դասընթացից դուրս թողնելու համար Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք» UFC-ի մարտիկը միաժամանակ մենամարտել է երկու աղջկա հետ և հաղթել (տեսանյութ) Բարսելոնան ու Յուվենտուսը ֆուտբոլիստների փոխանակում իրականացրին Պամելա Անդերսոնը պատմել է բռնաբարության մասին Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ.Նիկոլ Փաշինյան Երիտասարդության պահպանման բալզամ արեւելքից. 3 կախարդական բաղադրիչ Մոդելն առաջին անգամ առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակել և զարմացել քննադատությունից Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Քաղավիացիայի կոմիտեում առերևույթ խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել Զելենսկին նշել է, թե որն է իր գլխավոր նախագահական հավակնությունը Ի՞նչ է տեղի ունեցել զբոսաշրջային այցելությունների հետ Բացահայտ սուտ՝ օտարեկրյա ներդրումները ոչ թե աճել են, այլ՝ նվազել Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Էդուարդ Շարմազանով Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել, վարչապետն այլ բան է ասում Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին Պորտուգալիայում ՌԴ Կառավարության մեջ փոփոխությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման վրա. դեսպան Արարատ-2-ը Դիլիջանին հաղթել է ջախջախիչ հաշվով Թբիլիսիում վերելակում նորածին երեխա է հայտնաբերվել «Լեսթերն» Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ) Ինչպես են պարում Ձախ Հարութն ու Արմենչիկը Տիգրան Ասատրյանի երգի ներքո Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը». Գագիկ Համբարյան Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Գինու գործարանի աշխատակիցը պատահաբար կոյուղու մեջ է լցրել մի քանի հազար լիտր գինի եւ զրկվել աշխատանքից Հունվարի 8-ի հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ 34 զինծառայողներ գանգուղեղային վնասվածքներ են ստացել Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո, վստահեցնում է Զարիֆը Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին Անաստասիա Կվիտկոն բոյկոտում է ձմռանը՝ կրելով միայն սեքսուալ բիկինի (լուսանկարներ) Պոլսո պատրիարքարանը պայքարում է՝ վերականգնելու «Սանասարյան տան» հանդեպ իրավունքները Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել է Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստով (լուսանկարներ) Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա. Նիկոլ Փաշինյան Հ. Թովմասյանը 1996-ին պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, հիմա պիտի պատասխան տա կեղծման համար․Պեպանյան Վրաստանի ՆԳՆ-ն շրջված մեքենաների քարոզարշավի համար ծախսել է ավելի քան կես մլն լարի Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին Իմ քայլը խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյանը գոհ է Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը եւ ես նախապես մեղավոր ճանաչվեցի. Արսեն Բաբայան Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպիսի պատկերացումներից ելնելով են հրաժարվել «վեթինգ» բառից Փաշինյանն ակնարկեց, թե ով է կանգնած Ամուլսարի խնդրի հետեւում Գիտեք՝ ինչո՞վ է տարբերվում իմ կոստյումը Սերժ Սարգսյանի կոստյումից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին կատարվածը վերագրեց 2019-ին ԱԺ խոսքային փոխհրաձգությունները. Նարինե Դիլբարյան, Գեղամ Նազարյան Վարչապետը բյուջեի խնայողության մասին հիշեց, երբ հերթը հասավ լրագրողներին (տեսանյութ) Վարչապետի հայտարարությունից հետո Վահե Գրիգորյանը պետք է լքի ՍԴ-ն Հայկական ծագման պատճառով Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցին չեն ընդունել Բաքվում Աշոտ Ղուլյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը Ծիծաղելի միջադեպ՝ Փաշինյանի թիկնազորի անդամից (տեսանյութ) Յութուբում «պոիսկ» տվեք գտեք կարգին հաղորդումը, որ ասում է ես ամեն ինչ գիտեմ. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին (տեսանյութ) Աֆրիկայում BBC լրատվականի խմբագիրը լքում է իր պաշտոնը հետտրավմատիկ խանգարման հետեւանքով Նիկոլ Փաշինյանը՝ իր պապական տան զուգարանի, սև նասկիների և չներկված դարպասների մասին (տեսանյութ) Հայտնի են տարվա լավագույն քաղաքներն ընտանիքների համար Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի Առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, եթե նման երևույթ կա՝ մտահոգում է. վարչապետը՝ Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չներկայանալու մասին Պոմպեոն նախատել է լրագրողին Ուկրաինայում նախկին դեսպանի մասին հարցերի պատճառով Թրամփը մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիային` դառնալով պատմության մեջ այդ քայլին դիմած ԱՄՆ առաջին նախագահը (լուսանկարներ, տեսանյութ) Զելենսկին պատմել է, որ արդեն հաջորդ օրը գիտեր, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը (տեսանյութ) Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է Հեղաշրջման փորձ Հայաստանում չի եղել և չի էլ կարող լինել (տեսանյութ) Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Լիբանանցի նախարարը կառավարության առաջին նիստին նախընտրել է գնալ տաքսիով, քան թիկնապահներով ավտոշարասյամբ Ավստրալիայի եւ Նոր Գվինեայի ջրերում հայտնաբերվել են «քայլող» շնաձկներ (տեսանյութ) Գիտնականները վերաստեղծել են հնագույն եգիպտական մումիայի ձայնի հնչյունը Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար. Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորեցին (Տեսանյութ) «Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն». Արմեն Աշոտյանը` Փաշինյանին Փետրվարին Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կանցնի Էլեկտրոնային ծխախոտի օգուտը կասկածելի է, իսկ վնասը՝ ակնհայտ. ԱՀԿ
Հարցում

Հարկային եկամուտների մուտքերի աճի տեմպը ռեկորդային արագությամբ նվազել է

168․am-ը գրում է․

«Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ կատարել է «հեղափոխությունից» առաջ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վերաբերյալ իր տված հայտնի խոստումը, մուտքերի աճի տեմպը գնալով նվազում է։ Հիմա արդեն այն այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր 3-4 ամիսներ առաջ։

Մուտքերի աճի տեմպի ռեկորդային անկում է գրանցվել հատկապես հոկտեմբերին. հաջողվել է ապահովել 117,6 մլրդ դրամի եկամուտ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը 113,7 միլիարդ էր։ Տարբերությունը մեծ չէ, հազիվ 3,9 միլիարդ դրամ։ Հոկտեմբերին մուտքերն ավելացել են ընդամենը 3,4 տոկոսով։

Սա այս տարվա հարկային մուտքերի աճի ամենացածր ցուցանիշն է։ Որքան էլ հաջողվել է մի քանի միլիարդով ավելի եկամուտ հավաքել, այնուհանդերձ, աճն այլևս նախկինը չէ։

Հիշեցնենք, որ մի պահ ՊԵԿ-ին հաջողվում էր մուտքերի ռեկորդային բարձր ցուցանիշներ ապահովել։ Ասենք՝ ապրիլին նախորդ տարվանից 31 տոկոսով ավելի գումար հավաքվեց։ Մայիսին աճը կազմեց 22,3 տոկոս։ Հետագայում թեև աճի տեմպը գնալով նստեց, այնուհանդերձ, այն շարունակեց մնալ երկնիշ։

Արդեն հոկտեմբերին աճը կազմեց ընդամենը 3,4 տոկոս։ Թե ո՞րն է եղել աճի տեմպի նման կտրուկ անկման պատճառը, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Մի բան փաստ է, որ դա տեղի է ունեցել հարկային մուտքերի աճի վրա այս տարի էական ազդեցություն թողած հիմնական գործոններից մեկի պահպանման պայմաններում։ Խոսքն ավտոմեքենաների ներկրումների մասին է։ Տարեվերջին ընդառաջ՝ տրանսպորտային միջոցների ներմուծումը շարունակում է ավելանալ ու ավելանալ, ինչը բավական լուրջ եկամուտներ է ապահովում բյուջեի համար։

Եվ այդ պայմաններում հոկտեմբերին հաջողվել է նախորդ տարվանից ավելի հավաքել ընդամենը 3,9 մլրդ դրամ։

Իսկ ո՞ւր է տնտեսական աճի ազդեցությունը։ Չէ՞ որ, պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանի տնտեսությունը պակաս բարձր ակտիվություն չի ցուցաբերում։

Տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական աճը հասել է 7,5 տոկոսի, իսկ 10 ամիսների արդյունքներով՝ արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն։ Ու դա, ուզած թե չուզած, պետք է արտահայտվեր նաև հարկային եկամուտների վրա։ Եթե տնտեսությունն աճում է, դրան համաչափ՝ ավելանում են նաև գոյացող հարկերը։ Դեռ չհաշված հարկային օրենսդրության փոփոխությունները և գնաճը։

Այս պայմաններում հոկտեմբերին արձանագրված 3,4 տոկոսանոց աճը խիստ տարօրինակ է։ Եթե, իհարկե, այստեղ այլ հարակից ազդեցություններ չեն եղել։ Ասենք` ինչպես է ստացվել, որ այս տարի ավելացված արժեքի հարկից բյուջեի եկամուտները շատ ավելի քիչ են եղել, քան անցած տարի։ Ընդ որում, տարբերությունը բավական մեծ է. անցած տարվա հոկտեմբերին այդ հարկատեսակի մուտքերը կազմել էին 41,8 միլիարդ, այս տարի՝ 32,3 մլրդ դրամ։ Թվում է, թե հակառակը պիտի լիներ։

Կամ ինչպե՞ս է եղել, որ սեպտեմբերին նույն ԱԱՀ մուտքերը գերազանցել էին նույնիսկ 42,6 մլրդ դրամը, իսկ հոկտեմբերին իջել են 32,3 միլիարդի։

Ի դեպ, հոկտեմբերին հարկային մուտքերը 24 մլրդ դրամով կամ 17 տոկոսով պակաս են եղել նախորդ ամսվանից։

Իհարկե, մեկ ամսվա տվյալները բավարար չեն հարկային մուտքերի վերաբերյալ հեռուն գնացող դատողություններ անելու համար։ Բայց փաստ է, որ աճի տեմպը գնալով նվազում է։ Տարեսկզբի 10 ամիսների ցուցանիշներն այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ընդամենը 4 ամիս առաջ, երբ առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելուց հետո ներկայացնում էր վարչապետը։

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»,- ժամանակին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը։

Այդ նույն ժամանակահատվածում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել էին 24,5 տոկոսով։ Վարչապետի գրառումից ընդամենը 4 ամիս անց աճի տեմպն այլևս 19,5 տոկոս է։ Այսինքն` 4 ամսում այն հասցրել է նվազել 5 տոկոսային կետով։ Ու դեռ պարզ չէ, թե ինչքան կնվազի մինչև տարեվերջ։

Ինչպես և սպասվում էր, տարեվերջին ընդառաջ՝ ցուցանիշների փայլը գնալով խամրում է։ Տարվա ավարտին դեռ ժամանակ կա, և կասկած չկա, որ այդ միտումն առաջիկայում ևս շարունակվելու է։

Մինչև ո՞ւր կհասնի, դեռ շուտ է ասել։ Բայց դատելով վերջին ամիսներին տեղի ունեցող փոփոխություններից` այն կարող է տատանվել 17-18 տոկոսի սահմաններում։

Իհարկե, 17-18 տոկոսն էլ վատ ցուցանիշ չէ, բայց այն չէ, ինչ ոչ վաղ անցյալում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Չնայած դրա համար նա հավանաբար պատճառներ ուներ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ հարկային մուտքերի կատարողականը գնալով նվազելու է, և այլևս ավելի լավ առիթ չի լինելու` բարձրաձայնելու բյուջեի եկամուտների ավելացման վերաբերյալ տրված խոստումների իրականացման մասին։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետն ապառիկով է խոսում այդ մասին։

«2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով։ Հիմա 2020 թվականի բյուջեում եկամտային մասը 2018թ. բյուջեի եկամտային մասը գերազանցում է 27,4 տոկոսով»,- հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ 2020թ. բյուջեն դեռ պետք է կատարել։

Ինչ մնում է այս տարվան, ապա առայժմ արձանագրենք, որ տեղի է ունենում հարկային մուտքերի աճի դանդաղում։ Ու դա շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին ավտոմեքենաների ներկրման այս ահռելի ծավալները։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի շուրջ 200 հազար տրանսպորտային միջոց` նախորդ տարվա 67 հազարի դիմաց։ Նախորդ տարի մեքենաների ներմուծումից մաքսատուրքի տեսքով գանձվել է ավելի քան 39 մլրդ դրամ։

Հիմա հավանաբար դժվար չէ գոնե մոտավոր հաշվարկներով ասել, թե միայն ավտոմեքենաների ներմուծման արդյունքում այս տարի որքան հավելյալ մուտք է ստացել պետական բյուջեն ու դեռ շարունակելու է ստանալ մինչև տարեվերջ։ Բայց դա բացարձակ կապ չունի կառավարության գործունեության ու տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետ»։

website by Sargssyan