ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ամոթալի օրինագիծը, որով ՍԴ դատավորներին գումար է առաջարկվում հրաժարականի դիմաց
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։
Կողմ քվեարկեց 82, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։
Հիշեցնենք, որ երեկ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 83 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ են քվեարկել։