Թողարկվել է տիտանապատ Nokia 3310
Լյուքս սմարթֆոնների Caviar ապրանքանիշը ներկայացրել է Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը, որի կորպուսը տիտանից է, գրում է Lenta-ն։
«Nokia կոճակային հեռախոսները ոչ միայն թրենդ են, այլ միանգամայն կոնկրետ մարդկանց գիտակցված ընտրություն, որոնց պետք չէ տեխնոլոգիաների անվերջանալի մրցավազը, նրանց պետք է հարմար ու հուսալի հեռախոս, որով կարելի է զանգել, այլ ոչ թե ուտելիքներ լուսանկարել», — ասել է ապրանքանիշի ներկայացուցիչը։ Մոդելները ներկայացված են երկու տարբերակով՝ Titano եւ Atlante Russia. Վերջինս զարդարված է Ռուսաստանի զինանշանով ու ազգային հիմնից մեջբերումով։ Հեռախոսների արժեքը տատանվում է 119-139 հազար ռուբլու միջեւ։
Nokia 3310- ը թողարկվել էր 2000-ի վերջին։ Այս տարիներին վաճառվել է ավելի քան 126 մլն սարք։ Համացանցում լայնորեն տարածված են մեմեր, որոնց մեջ մոդելը ներկայացված է որպես Տիեզերքի ամենաամուր նյութ։