Արթուր Վանեցյանը շնորհակալությունն է հայտնել Ռ. Կադիրովին՝ ծննդյան շնորհավորանքների համար
Լուսանկարին կից գրառման մեջ Վանեցյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ բարձր է գնահատում նրա մարդկային ընկերությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագին եղբայր,
Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել՝ հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերություններում Ձեր ունեցած մեծ ավանդի համար: Թող Աստված պահպանի մեր ազգերը»,- գրառման մեջ նշել է Վանեցյանը: