Այսօր՝ 19 հունվարի 2021թ., 00:00
Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն «Աթլետիկի» մարզական տնօրեն․ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային» Նիկոլ, դու մինչեւ ե՞րբ ես քո կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջեւ․ Արագած Ախոյան Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ կանցկացնեն Մակրանի ափին Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև ՀՀ իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք. Ստ. Դանիելյան «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Վալդանո․ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» չկա ռմբարկու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը Բեքհեմների որդուն քննադատել են Louis Vuitton-ի նվիրած բլուզը վաճառելու համար Լենա Նազարյանը ռազմական գաղտնիք է հայտնել Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար. պաշտոնական Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23 «Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն «Ինտերը» կփոխի անվանումն ու տարբերանշանը Լավրով. Արեւմուտքի արձագանքը Նավալնու ձերբակալությանը խորը ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է «Քանի կան Նիկոլը եւ նիկոլիզմը 2020 թիվը շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը. Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը Սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. պատգամավոր Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին «Շենքի ապականումը շարունակվում է». Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի. հայտարարություն Լավրովը հայտնել է, որ հիվանդացել էր COVID-19-ի թեթեւ ձեւով «Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին 5 հեռուստաընկերություն կստանա համապետական սփռման իրավունք. «Արմնյուզը» և «TV5-ը»՝ մայրաքաղաքային.Որոշումը հրապարակվել է Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքն «Ատիրաուում» Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները. «Հ2»-ը որոշումը խտրական է համարում Ալիեւի ռեժիմը չի հետեւում ԵՄ խորհրդի կոչին, անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել. Տիգրան Բալայան Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը «5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ. Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՌՀ մրցույթի մասին Մոսկվան ցանկանում է հայ ռազմագերիների հարցը փակել՝ ղեկավարվելով բոլորը բոլորի հետ սկզբունքով. Լավրով Թաթայանը գերիների հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին Մեր լրջագուն խնդիրը նիկոլն ու իր ուսապարկերն են Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք․ Արման Աբովյան Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ Նիկոլ Փաշինյանը, ընթրիքի նստելով Ալիևի հետ, ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով (տեսանյութ) Հատուկ ծառայությունների համար գտածո են Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը Խիստ կասկածելի հաղթանակի հասած Բայդենի երդմնակալության նախաշեմին Վաշինգտոնը անվտանգության միջոցառումներն ուժեղացնում է Մեսին կարող է որակազրկվել 4 խաղով Բասկերի թիմը հաղթեց Բարսելոնային եւ նվաճեց սուպերգավաթը Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ ԱՄՆ-ը հիասթափված է Մեքսիկայի նախկին ՊՆ-ի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու առնչությամբ Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ)
Հարցում

Սաքունցն անցել է թույլատրելի բոլոր հնարավոր սահմանները

2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող եւ զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով՝ հայտնում են ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։

Եվ այսպես, հրապարակման մեջ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքերի վերաբերյալ հայտնած մտահոգության վերաբերյալ հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջիններս օրենքով ընդգրկված են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկում, որոնց գույքն ու եկամուտներն արտացոլված են ներկայացվող հայտարարագրերում, հետեւաբար նրանց եւ փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է եւ հասանելի է յուրաքանչյուրի համար: Ուստի, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ոչ միայն գործունեությունը, այլեւ նրանց, այդ թվում՝ վերջիններիս հետ փոխկապակցված անձանց, գույքն ու եկամուտները, ինչպես այլ հայտարարատու պաշտոնատար անձնաց դեպքում, նույնպես գտնվում են հասարակության անդամների ուշադրության կենտրոնում:

Այդուհանդերձ, եթե որեւէ անձի, տվյալ դեպքում նաեւ նյութի հեղինակին հայտնի են ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ այլ տեղեկություններ, քան դրանք առկա են ներկայացված հայտարարագրերում, որոնք կարող են վկայել առերեւույթ հանցագործության մասին, ապա առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ին: Այդ դեպքում, պատրաստակամ ենք հետեւողականորեն արձագանքել նշված պնդումներին, հակառակ պարագայում՝ ՀՀ ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության հարցով:

Ինչ վերաբերում է մինչեւ հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաեւ՝ հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների մասին, մասնավորապես՝ Հայասատանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի եւ նման այլ անդրազգային հանցավոր դրսեւորումների նախականխման, խափանման եւ բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից եւ այլ հանգամանքներից:

Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ դոնոր հանդիսացող բազմաթիվ երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, եւ ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա եւս պետք է պարզ լիներ, եւ կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում՝ նաեւ հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսեւորվելու իրավունքը:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ համակարգում մտերիմներին պաշտոնների նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, ապա մեկ անգամ եւս նյութի հեղինակին հորդորում ենք մինչեւ արտահայտվելը ծանոթանալ, ընթերցել, կրկին ընթերցել ՀՀ օրենսդրությունը եւ ընկալել, որ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքը զինվորական ծառայության տեսակ է, որը, ի թիվս այլնի, ենթադրում է ծառայողական աստիճանակարգության ու կարգապահության կանոնների խստիվ պահպանում: Թերեւս, սա ընդհանուր առմամբ: Մինչդեռ հարկ ենք համարում հիշեցնել, որ՝ որպես հատուկ ծառայություն, ԱԱԾ-ում աշխատանքի ընդունման եւ ծառայողական առաջխաղացման համար գործում են առավել խիստ չափանիշներ՝ անկախ մտերմության աստիճանից, իսկ ինչ վերաբերում է մտերմական կապերին, ապա ի գիտություն դրանով մտահոգվածներին՝ տեղեկացնում ենք, որ հատուկ ծառայության աշխատակցին ներկայացվող համապատասխան պահանջների բավարարման պարագայում, օրենսդրական սահմանափակումների բացակայության դեպքում, այո՛, մտերիմ կապեր ունեցող անձը չի կարող զրկվել ազգային անվտանգության մարմիններում ծառայելու հնարավորությունից:

Եվ վերջապես, կոչ ենք անում հետայսու ՀՀ ԱԱԾ-ի գործունեության, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթեւ անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարեւորագույն կառույց վարկաբեկելով, եւ անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan