Այսօր՝ 17 հունվարի 2020թ., 00:00
Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան Կուտոյանն օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով․ ՄԻՊ Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար. Պոզներ «Իրանն ապտակ հասցրեց ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա». Ալի Խամենեի Ալվինա Գյուլումյանը ընտրվել է ՍԴ փոխնախագահ «Գրեմմի»-ի նախագահին ազատել են պաշտոնից` մրցանակի հանձնման արարողությունից 10 օր առաջ Վիքիպեդիայում շատ արագ «արձանագրեցին» Կուտոյանի մահը Մերկելը Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլում Հրայր Թովմասյանը լալիս է Իրանը կոչ է անում քաղաքական շահարկումներ չանել ուկրաինական ինքնաթիռի ողբերգությունից Քսենիա Պունտուսը պատմել է՝ ինչու է ընկել Նիկիտա Միխալկովի թոռան տան պատուհանից Տարօրինակ է Քաջարանի ծննդատունը կփակվի՞ Ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են. Խամենեի Իսպանիայում միլիարդատիրոջը դատապարտել են 18 ամսվա ազատազրկման եւ 52 մլն եվրո տուգանքի Պիկասոյի կտավի պատճառով Ուկրաինայի հրաժարական տված վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը դեռ աշխատում է բնականոն ռեժիմով, մինչ Զելենսկու «քաղաքական որոշումը» Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի «հայկական» պատմությունը Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ Լեսոտոյի վարչապետը հրաժարական կտա կնոջ սպանության պատճառով Կուտոյանի դիակը հայտնաբերել են նրա կինը և հայրը Հիմա արդեն հասկանում եմ` ինչ ասել է «եղբայրական ժողովուրդ». Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականին Մանրամասներ` Կուտոյանի ինքնասպանությունից Վերջին տասը տարին պատմության մեջ ամենաշոգ տասնամյակն էր Կատուները նախընտրում են մարդու միսը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող գործերով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Լավրովը մեկնաբանել է նոր կառավարությունում հնարավոր նշանակումը Վարչապետը նոր նշանակում է կատարել Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Տեսախցիկները ֆիքսել են տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Ամերիկուհուն վայրի կենդանիներին կերակրելու համար տուգանել են 53 000 դոլարով Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն Հայաստանում լիցենզիա են ստացել 255 ճարտարապետներ եւ 110 կոնստրուկտորներ. Ճարտարապետների պալատ Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա․ահազանգ Բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով ԱԱԾ-ն շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել. Թիրախում Արաբկիրի նախկին փոխթաղապետն է Հանրապետության տարածքում վաղը գիշերը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Մեղրին փոխանակելու հորինվածքի ակունքները Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Վաղը Երևանում կանցկացվի Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ Արտերկիր որդեգրված որեւէ երեխա քրգործի քննության ընթացքում չի վերադարձվել ՀՀ. չի արվել որեւէ ԴՆԹ փորձաքննություն. ՔԿ 2019 թվականին հավատքի պատճառով հետապնդումների ենթարկված քրիստոնյաների թիվը հասել է 260 միլիոնի Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը փորձում են հարթել առեւտրային տարաձայնությունները Երկիրը կտաքանա՝ հասնելով մինչեւ մարդկանց համար մահացու մակարդակի Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը «ԴուխOFF»․ «Փակել ամեն ինչ ու բոլորին» Մոսկվայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Եթե որևէ իշխանություն կմտածի իքս լրատվամիջոցին, որն իր քիմքին հարիր չէ, պատերազմ հայտարարել, ամենաանիմաստ զբաղմունքը կլինի. Նաիրա Զոհրաբյան Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդի ցուցանիշը Հարուստներն աղքատներից երկար են ապրում Ժիրինովսկին բացատրել է՝ ինչու Միշուստինի օրոք Ռուսաստանը լուրջ առաջընթաց կունենա Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ին մոտ 500 մլն դոլար են վճարել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար Իբրահիմովիչի արձանից միայն ոտքերն են մնացել (լուսանկարներ) Էրդողանը հայտարարել է՝ Անկարան սկսում է զորքերը տեղակայել Լիբիայում Ադրբեջանում սկսվում է նախընտրական քարոզչությունը՝ կապված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ Վարդենյանց լեռնանցքում բուք է. 5 մարզերի ճանապարհերին մեկրասառույց է Բալային համակարգը պատգամավորներին չի վերաբերում Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ. Նա ձնագնդիկով խփեց լրագրողներին (տեսանյութ) Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Չի ստացվում աշխատել ՀՔԾ-ի հետ, տպավորություն է, որ փորձում են ինքնադրսևորվել. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Պատգամավորները դեռ հանգստանում են Ձուկը գլխից է հոտում․ ինչպես զուսպ հանրությունը վերածվեց ամբոխի Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան Երևանի քայլած թաղապետերի գործունեությունից հանրության դժգոհությունը գնալով մեծանում է Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ապարանում ու Շիրակի մարզում ձյուն է տեղում ՀՔԾ պետը հրաժարվել է տալ հեռախոսը․ մանրամասներ գաղտնալսման գործով «Տարվա սկզբից՝ երկու մահ. մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ». Ռուբեն Մելիքյան Կոտայքի Զառ գյուղում վաղ առավոտյան պայթյուն է որոտացել. տունը փլուզվել է. կան տուժածներ
Հարցում

Ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները

Armlur.am-ը գրել է.

Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված նախկին ՊԱԳ-ականներ և Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ անցած շաբաթ բավականին կոշտ արտահայտվեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ վիճահարույց հայեցակարգով նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրություն, ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ:«Մի կողմից` հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն` որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից` ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում` առողջության հարկ սահմանելով»,- ասել էր Ջանջուղազյանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին` Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ կառավարությունում միասնական կարծիք չկա։

E-draft-ում հայտնվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ընդ որում, ոչ միայն «ծրագրավորողների և հաշվապահների» կողմից, ինչպես նշում էր նախարար Թորոսյանը: Բացի շատ քննարկված և գրեթե համընդհանուր դժգոհություն առաջացրած 6 տոկոսից մասնագետները սխալ են համարում նաև ապահովագրության պետականացումը:

Ավելի վաղ մեր հրապարկումներից մեկում անդրադարձել էինք խնդրին` նկատելով, որ հայեցակարգային փաստաթղթի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել ներկայումս միջազգային կազմակերպությունների փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը և ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Ուշագրավ է, որ այս անձինք երեք տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Որոշ ժամանակ անց Ծատուրյանի գործը կարճվել էր, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, կայացված քաղաքական որոշման արդյունքում: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Չմոռանանք, որ ՊԱԳ-ի կադր էր նաև Արսեն Թորոսյանի նշանակած փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ձերբակալեցին մի քանի ամիս առաջ խոշոր չափով կաշառք վերցնելու համար։

Ոլորտի մասնագետներն ընդհանրապես տարակուսանք են հայտնում նախարար Թորոսյանի շրջապատում նախկին ՊԱԳ-ականների հայտնվելու առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, նախկինում ՊԱԳ-ը, որի հիմնական գործառույթն է պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումարի տրամադրումը բուժհաստատություններին, հայտնի է եղել որպես «ատկատի լվացքատուն»:

Ստացվում է, որ ներկայումս Առաղջապահության նախարարության համար հայեցակարգային փաստաթղթեր են մշակում նախկինում կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձինք: Ի դեպ, հենց նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, ըստ որի` հենց Սարո Ծատուրյանն է համարվում առողջության ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն:

Այս նյութը պատրաստելիս մեկ ուշագրավ փաստ ևս նկատեցինք. դեռ հունվարին նախարար Արսեն Թորսոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի»և«բազմաթիվ վճարողների» մոդելների ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ»-ը, որտեղ հղում է կա նաև «Cetinkaya, V. and Postolovska, I., Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը` բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով, 2018» փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն (հետևյալ հղումով կարելի է տեսնել 2015թ.կայացած կոնֆերանսի օրակարգը, որտեղVolkanCetinkaya-ի անվան դիմաց գրված է «Ministerial Advisor, Ministry of Health of Turkey, Turkey» https://www.atiner.gr/2015/2015PRO-HEA.pdf?fbclid=IwAR185QqvDPP36j4LrhOm9gdkqWSySeNMHPlS3yfQquuz-Ggs2MWvXCTpQK8): Ստացվում է, որ մենք հայեցակարգային փաստաթղթեր ենք մշակում`օգտվելովկոռուպցիոն սկանդալների «փորձով» մասնագետների և Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից:

Հ. Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանգստյան օրերին Աղվերանում մի խումբ լրագրողների փորձում էր համոզել, որ իր առաջարկած հարկատեսակը ոլորտի փրկությունն է, և կարիք ունեն հասկացված լինելու,սակայն անգամ այդ քննարկումները անպտուղ եղան: Լրագրողները անդրդվելի մնացին` հայտնելով, որ անընդունելի է 6 տոկոս հարկատեսակ ավելացնելն ու ԱՊՊԱ-ներին, ըստ էության, պետականացնելը:

website by Sargssyan