Փաշինյանին այս հարցում աջակցում է հազիվ քսան տոկոսը
Կիսո՞ւմ եք հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Նման հարցով դիմեցինք մեր ընթերցողներին: Արդյունքներն անակնկալ չէին:
Այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցում է հարցման մասնակիցների միայն 19 տոկոսը: Եւ այսքանից հետո պնդել, թե այս հարցով կառավարությունն ունի ժողովրդի աջակցությունը՝ մեղմ ասած ճիշտ չէ: Ի վերջո կառավարությունը հաստատ այլ արժանահավատ հարցումների եւս տիրապետում է:
Այսքանից հետո զարմանալի է այն համառությունը, որով կառավարությունը ցանկանում է բուհերից վերացնել հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության պարտադիր ուսուցանումը:
Ի դեպ, հարցման մասնակիցների 77 տոկոսը շեշտում է, որ այս հարցում չի կիսում Նիկոլ Փաշինյանի մոտեցումները: Պատկերը շատ խոսուն է եւ մոտորումների առատ նոյւթ է տալիս:
Ավելացնենք, որ հարցմանը մասնակցողների չորս տոկոսը նշել է, թե այս հարցն իրեն չի հետաքրքրում:
Top-News.am