Այսօր՝ 20 հունվարի 2020թ., 00:00
Արքայազն Չարլզը չի դադարի ֆինանսապես օգնել Հարրին եւ Մեգան Մարքլին Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ բանտում ամերիկացու մահվան կապակցությամբ Ջոնսոնը հաջողություն է մաղթել թագավորական տիտղոսներից հրաժարված արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին Ինչպես է Մաքգրեգորը տոնում հաղթանակը գիշերային ակումբում (տեսանյութ) Մի հատ էս լուցկիները կփչե՞ս. Ինչպես է Գրիգոր Դանիելյանը շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը Շրի Լանկայում (տեսանյութ) Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ նիստը․ ուղիղ Ոստիկանական հատուկ «Ճռռիկ-վռռիկ» օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել մականունավորներ «Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող». Արմեն Ավթանդիլյան Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր բյուջեում նախատեսել գազի սակագնի փոփոխությունը. Ջանջուղազյան Սթափվել է պետք, կանգ առնել է պետք․ Արթուր Վանեցյան Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ) «Սա հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք. մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է» Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2 Շուտով ավտոմեքենաների գների կտրուկ անկում կլինի. մի բոլ փակովի մեքենա կլինի վաճառքում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի երրորդ սերիան Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի Խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստեր է գումարել. Օրակարգում 43 հարց է (ուղիղ) «Պարո՛ն Էյվազով, ամոթ Ձեզ». գերմանացի երգիչը՝ ադրբեջանցուն Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ Ինձ մի դարձրեք հանցագործ. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահներին Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել «Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա». Արման Աբովյան «ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի» Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Կինը որոշել է փորձարկել իր հավատը և մխրճվել է դիմացից շարժվող ավտոմեքենայի մեջ ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր. Սամվել Ֆարմանյան Չինաստանում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ապշեցուցիչ, անկասելի «Լիվերպուլ»․ «Յունայթեդը» նույնպես ձեռնունայն հեռացավ «Էնֆիլդից» (տեսանյութ) Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին Բեռլինում հայտարարվել է անվտանգության բարձրագույն աստիճան Պուտինի եւ Էրդողանի պատճառով Ալեքսանդր Ցեկալոյի երիտասարդ կինը սիրում է նկարել կիսամերկ (լուսանկար) Իրանը քննադատել է Մակրոնին` Պարսից ծոցի սխալ անվանման համար Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա երեխային Երաժշտությամբ զբաղվել` նշանակում է կամուրջներ կառուցել, ոչ թե քանդել. գերմանացի հանրահայտ երգիչը դիմել է ադրբեջանցի տենորին Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը Նաստյա Կամենսկիխը՝ մեքսիկական Playboy-ում (լուսանկարներ) ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Թուրքիան կոչ է արել ԵՄ-ին դադարել «թուրք կիպրացիների նկատմամբ կողմնակալ քաղաքականությունը» «Շատ եմ ցավում, պատրաստ չէի նման բան տեսնել».Արա Բաբլոյան Դիետա, որը կօգնի թողնել ծխելը ԵՄ-ն նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզության անթույլատրելիության մասին Գեորգի Կուտոյանը իր մասնագիտությամբ փայլել է. Տարոն Մարգարյան «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Թեհրանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից.Արմեն Աշոտյան Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Արտակարգ դեպք Վիեննայի օդանավակայանում. Իսրայելցիները բացել են ինքնաթիռի դուռը եւ ծխել Զելենսկին դիմավորել է Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ) Արմավիրում 11 ամսական երեխային ծեծելով սպանելու համար մեղադրվող խորթ հորը դատարանն արդարացրել է Թուրքիան պատրաստվում է բանտից բաց թողնել օրենքով գող Լավասօղլուին Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է Ռուսաստանցիները սիրում են հանգստանալ Թուրքիայում Թուրքիայում ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ տներ են գնում ՊՍԺ-ն գրավիչ առաջարկ կանի Գվարդիոլային Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ Իրանը զգուշացրել է «եվրաեռյակին» Ինչպես լավացնել վահանաձև գեղձի վիճակը. պարզ խորհուրդներ 2019-ին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5,6 միլիարդ դրամ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի վառարաններով․ մարզպետ Հայտնի է Հյուսիսային Կորեայում նորանշանակ ԱԳ նախարարի անունը «Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը… Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիկը հրաժարվել է պաշտոնից Ֆրանսիական հայտնի ռեստորանը պատմության մեջ առաջին անգամ զրկվել է միշլենյան 3 աստղերից մեկից Արտետա. Մեզ նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ Թրամփի փաստաբաններն անվանել են իմփիչմենթը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում» «Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր».Արծրուն Պեպանյան Ինչպես շվեդ գրոսմայստերը սիրեց հայերին եւ Հայաստանը. մենք նաեւ այսպիսին ենք 5 տարվա դադարից հետո Ադելը նոր երգ կթողարկի
Հարցում

ՄԱԿ-ում Ցեղասպանությանը նվիրված համաժողովը մեկնարկել է Կոմիտասի երաժշտությամբ

Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է.


«Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»:

Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընցացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում, նշում է Մարգարյանը:

Համաժողովը վարող Պատասխանատվության եւ պաշտպանության գլոբալ կենտրոնի տնորեն Սայմոն Ադամսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները».

«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ եւ կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»:

Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:

«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը եւ նրանք բացատրություն են պահանջում», - նշում է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:

Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն այս ամենը լսելով ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները.

«Մարդկության պարտքն է հաստատել, որ հայերը տառապել են ճիշտ նույնքան, որքան Օսմանյան Կայսրության մյուս քաղաքացիները եւ Թուրքիայում տարբեր կարծիքներ արտահայտելը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդավարության մշակույթի մասն է, սակայն, 1915-ի իրադարձություններն օգտագործել որպես Թուրքիայի դեմ թշնամության արտահայտման պատրվակ եւ այս հարցը քաղաքական հակամարտության հարց դարձնելը անընդունելի է»:

Միջազգային իրավունքը չի ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եզրափակեց Թուրքիայի ներկայացուցիչը:

Ի պատասխան Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշեց, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է.

«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաեւ՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»:

 

website by Sargssyan