Microsoft-ը պաշտոնապես կդադարեցնի Windows Mobile-ի աջակցությունը
Microsoft ընկերությունը դեկտեմբերի 10-ին պաշտոնապես կդադարեցնի Windows Mobile օպերացիոն համակարգի վերջին տարբերակի աջակցությունը։
Խոսքը Windows 10 Mobile 1709-ը հավաքելու մասին է, որը աջակցության ժամկետից հետո ընդհանրապես չի ստանա որեւէ թարմացում, ներառյալ անվտանգության ապահովումը եւ կոպիտ սխալների ուղղումը, հայտնում է РГ-ը։
Իհարկե, դա չի նշանակում, որ բջջային սարքերը վաղվանից կդադարեն աշխատանքը, սակայն օգտատերերը չեն կարող օգտվել Microsoft-ի տարբեր ծառայություններից, ներառյալ պահուստային պատճենումը։ Բացի այդ, մինչեւ 2020թ․ հունվարի 20-ը օգտատերերին, որոնք ուզում են հասանելիություն ունենալ բջջային Office-ին, պետք է ներբեռնել այդ փաթեթը, քանի որ հղումներն այնուհետեւ տեղեկատուից կջնջվեն։
Microsoft-ում օգտատերերին պաշտոնապես առաջարկում են անցնել այլ հարթակների՝ Android-ի եւ iOS-ի։ Windows Mobile-ի երբեմնի աշխատած բոլոր տարբերակների մասնաբաժինը ամբողջ աշխարհում կազմել է ավելի քան 10 տոկոս, իսկ այժմ մեկ տոկոսից էլ քիչ է, այդ հարթակով վերջին սարքը թողարկվել է 2017թ․։