Իլոն Մասկին նկատել են Cybertruck էլեկտրապիկապի ղեկին. գործարարը նոր ֆուտուրիստական մեքենայով ռեստորան է գնացել (լուսանկարներ)
Այս թեմայով
Ամերիկյան Tesla և SpaseX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին նկատել են «ֆուտուրիստական» Cybertruck էլեկտրապիկապի ղեկին: Ամերիկացի գործարարին տեղացիները լուսանկարել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում և համացանցում կիսվել լուսանկարներով:
Նշվում է, որ Մասկն էլեկտրապիկապով ռեստորան է գնացել և հաստատության մոտ էլ կայանել է մեքենան: Tesla-ի ղեկավարի հետ են եղել նաև նրա ընկերները:
Մինչ ընկերներն ընթրել են ռեստորանում, անցորդները լուսանկարվել են Cybertruck-ի ֆոնին:
Ինչպես ավելի վաղ ամերիկյան Tesla ընկերության նորույթը՝ էլեկտրական պիկապը, բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը:
Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից: