«Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին
Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան», Թուրքիայի արտգործնախարարությունից պահանջում է նոտա հղել Հայաստանին՝ ի նշան բողոքի, որ հայկական հեռուստաալիքներով պարբերաբար «Թուրքիայի հողերը ներկայացվում են Հայաստանի կազմում»: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:
Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության փոխնախագահ Սերդար Ունսալը՝ նշելով, որ հայկական Western Armenia TV հեռուստաալիքով «թուրքական 20-ից ավելի տարածք պարբերաբար ներկայացվում է որպես հայկական»:
Ունսալը նաև կոչ է արել Թուրքիայի բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին դեմ արտահայտվել «Հայաստանի նման գործողություններին»: