Ցանցառապետության կյանքից. դրվագ 21 եւ 22
Ցանցառապետությունում կյանքը շարունակվում է բուռն եւ սկանդալային զարգացումներով: Եթե մեկ այլ նորմալ կամ կիսանորմալ երկրում, եթե պարզվեր, որ ինչ-որ գործարար ինչ-որ քաղաքապետարանի գումար է տվել՝ այս կամ այն նպատակի համար, անմիջապես կհետեւեր առնվազն քաղաքապետի հրաժարականը:
Ցանցառապետությունում այլ տրամաբանություն է գործում: Անգամ երբ պարզվեց, բացահայտվեց, որ գործարարները գումար են տվել քաղաքապետարանին, որով գնել են աղբատար ԿամԱԶ-ներ, անգամ երբ պարզվեց, որ քաղաքապետարանն այդ մասին նախընտրել է լռել, անգամ երբ քաղաքապետ Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությանը պնդեց, որ Սամվել Ալեքսանյանն այդ ԿամԱԶժ-ների հետ կապ չունի, երբ պարզվեց, որ ունի, չհետեւեց որչեւէ հրաժարական, ավելին, անգամ վարչապետն իր պաշտպանության տակ վերցրեց գործող քաղաքապետին:
***
Ցանցառապետությունում մայրաքաղաքի քաղաքապետը ընդհատում է խոշոր գործարարների հետ հանդիպումը, ընդ որում, այն գործարարների, որոնք պատրաստվում էին իրական ներդրումներ անել մայրաքաղաք Երեւանում, բայց դրանից հետո ոչ թե քաղաքապետն է հրաժարական տալիս, ոչ թե լրագրողները շտապում են արաբ ներդրողների հետ հարցազրույցների, այլ ամենաբարձր մակարդակով եւ ամենացածր մակարդակով քննարկում, թե ներդնողներն իսկապես թագաժառանգներ են եղել, թե շեյխի սովորական որդիներ:
Եւ բնականաբար, ցանցառապետությունում նույն քաղաքապետին իր պաշտպանության տակ է վերցնող գործող վարչապետը, որը սպառնում է կտրել ինչ-որ մարդկանց թաթիկները:
Top-News.am