«Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել
ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նախ տեղի են ունեցել քվեարկությունները: Բանկային գաղտնիքի մասին նախագիծը, որով ԿԲ-ն առաջարկում էր չհրապարակել անպարտաճանաչ պարտատերերի անունները, նախորդ նիստին բուռն քննարկման արժանացավ: Բոլոր խմբակցությունները դեմ արտահայտվեցին, իսկ այսօր քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց.
«Բանկային գաղտնիքի մասին նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն «Իմ քայլի» համար սկզբունքային մոտեցում է, առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ առաջարկությունները, որ կներկայացնի խմբակցությունը, ներառվեն նախագծում»:
55 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայներվ նախագիծն ընդունվեց: