Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում.Արսեն Բաբայան
Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում է հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը: Այս մասին իր ֆեյսբուքյանէջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«90-ականների հոտն է փչում...
Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում է հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը:
Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:
Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ են հաղորդում:
Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք...»,- գրել է նա: