Իլհամ Ալիեւը մեր ժամանակների ամենահաջողակ առաջնորդներից է. Սալոմե Զուրաբաշվիլի
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավանդը TANAP ծրագրի իրականացման գործում անգնահատելի են». «ԱսզերԹաջ»-ի համաձայն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին:
Նա ասել է, թե վերջին տարիներին իրականացվել է ոչ միայն TANAP, այլ շատ այլ ծրագրեր Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի համատեղ մասնակցությամբ: Ավելին, Զուրաբաշվիլին շեշտել է, թե այս համագործակցության կայացման գործում Ալիեւի դերն առանձնահատուկ է:
«Վրաստանի տարածոքով ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա վկայում է, որ Իլհամ Ալիեւը մեր ժամանակների ամենահաջողակ գործիչներից մեկն է»,- ասել է Զուրաբիշվիլին:
Top-News.am