ՆԱՍԱ-ն ցույց է տվել Մարսի՝ ջրհեղեղից տուժած հատվածը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իր պաշտոնական էջում հրապարակել է Մարսի վրա արված լուսանկար, որում ներկայացված է անցյալում ջրհեղեղից տուժած հատվածը:
Նշվում է, որ լուսանկարն արվել է «Կարմիր մոլորակի» ուսումնասիրությամբ զբաղվող MRO արբանյակին կցված HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական սարքի միջոցով:
Ըստ գիտնականների՝ ջրհեղեղը Մարսի վրա տեղի է ունեցել դեռևս հնագույն ժամանակներում:
Հայտնի է, որ տիեզերք արձակված MRO արբանյակի՝ Մարսի հետազոտմանն ուղղված առաքելությունն ավարտվել է 2008թ., սակայն ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են երկարաձգել այն: