Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին
Ո՞ր գադջետը կանի լավագույն սելֆին։
DxOMark հարթակը, որը մասնագիտացած է բջջային տեսախցիկների թեստերում, հրապարակել է լավագույն դիմային տեսախցիկ ունեցող սմարթֆոնների ցանկը 2019 թվականի համար։
Յուրաքանչյուր սարքի համար ընտրվել է համապատասխան անվանակարգ, քանի որ որոշ սցենարներում որոշ սարքեր կարող են մյուսներից ավելի լավը լինել:
Վարկանիշը հետևյալն է.
Լավագույն ունիվերսալ – Samsung Galaxy Note10 +
Առավել հարմար տեսանյութի համար – Samsung Galaxy Note10 +
Ճանապարհորդելու համար – Google Pixel 4
Լավագույն դիմանկարները՝ խոշոր պլանով-Asus ZenFone 6
Իդեալական է խմբային դիմանկարների համար – Google Pixel 4
DxOMark-ի մասնագետները նշել են, որ այս անվանակարգերում լավագույնը ճանաչվածսմարթֆոնները լավն են նաև մյուս անվանակարգերում։