Չինաստանում ծնվել են աշխարհում առաջին խոզուկ-կապիկները
Չինաստանի լաբորատորիաներից մեկում առաջին անգամ ծնվել է խոզի և կապիկի հիբրիդ: Այս մասին հայտնում է New Scientist պարբերականը:
Խառնածինների ստեղծման համար բեղմնավորման չորրորդ օրը խոզերի սաղմի մեջ ներարկվել են կապիկի արհեստականորեն աճեցված բջիջներ:
Աղբյուրը հայտնում է, որ ծնվել է 10 հիբրիդ, սակայն նրանցից միայն երկուսն են համապատասխանում սպասված արդյունքին: