Հնագետներըհայտնաբերել են Վեներայի՝ 23 000 տարվա հնության արձանիկ
Ֆրանսիայի հյուսիսային շրջանում գտնվող Ամյեն քաղաքում ուշ պալեոլիթյան դարաշրջանին (մ.թ.ա. 40-12 հազար տարի առաջ) պատկանող կանացի արձանիկ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով հնագիտական կանխարգելիչ հետազոտություների ազգային ինստիտուտին:
Գիտնականների կարծիքով՝ խոսքը բացառիկ հայտնագործության մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է գտնվում: Արձանիկի բարձրությունը 4 սմ է: Այն 23000 տարեկան է:
Նշվում է, որ Վեներայի տարիքը մասնագետները որոշել են ռադիոածխածնային ուսումնասիրության արդյունքում:
Բացի այդ, արձանիկի հետ միասին գիտնականները մի քանի կավե բեկորներ և գործիքների մնացորդներ են հայտնաբերել, որոնց կիրառման նշանակությունը դեռ չի պարզվել: