Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին, որի բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քանդակագործը Լեւոն Թոքմաջյանն է:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ՀԺ-ին հայտնեց, որ Քըրք Քըրքորյանի կիսադնդրին Սպիտակում կագնեցնելը խորհրդանշանական է, քանի որ ամերիկահայ բարերի միջոցներով Սպիտակում կառուցվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր՝ 524 բնակարաններով:
Քըրքորյանի միջոցներով նորոգվել է նաեւ Սպիտակի թիվ 1 դպրոցի մարզադահլիճը:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից արժանացավ նաեւ պատվոգրի: