Ամեն ինչ արեցին, որ այլեւս երբեք հնարավոր չլինի բացահայտել «մարտի մեկի գործը»
Փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունների օրոք մարտի 1-ի գործի հետ ՀՔԾ-ում այնքան անփույթ եւ վատ են վերաբերել, որ այսուհետ որեւէ մեկին անչափ դժվար կլինի քրեական գործի շրջանակներում պարզել իրականությունը եւ հասնել արդարացի լուծմանը, քանի որ խեղաթյուրված են փաստերը:
«Հայելու առաջ» հաղորդման ժամանակ փաստաբանը շեշտել է, թե գործող իշխանությունների օրոք ՀՔԾ-ում անդառնալի տապալել են մարտի մեկի գործի բացահայտումը:
Նա ավելացրել է, թե համոզված է, որ այսուհետ սպանություն իրականացնելու համար որեւէ մեկը պատիժ չի կրի, քանի որ հնարավոր չի լինի բացահայտել իրականությունը: «Ինչո՞ւ են զոհերի ծնողներն այսքան խաբված»,- հարց է հնչեցրել Լուսինե Սահակյանը, մեկ անգամ եւս ընդգծելով, որ այս գործը սպանությունների հետ որեւէ կապ չունի:
Նա տարօրինակ է համարում նաեւ, որ փոխհատուցը հատկացվեց ոչ թե մարտի մեկի զոհերի ժառանգներին, այլ իրավահաջորդներին, ինչը շատ կարեւոր հանգամանք է:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ իր հերթին շեշտեց, որ այս գործով զոհերի ծնողները տուժող չեն, սակայն այս ամենի բեմադրիչը որոշել է, որ դատավարության ժամանակ զոհերի ծնողները պետք է նստած լինեն սահլիճում: Նրա համոզմամբ սա սադիզմի սովորական դրսեւորում է:
«Ըստ այն գործի, որում մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, տուժեղ են ոչ թե միայն զոհերի հարազատները, այլ ամբողջ բնակչությունը: Ինչո՞ւ նրանց չեն հրավիրում դահլիճում նստելու»,- հարցնում է Աթանեսյանը, որը համոզված է, որ այս ամենին չի կարելի լուրջ մոտենալ, այլ միայն սարկազմով:
Top-News.am