Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ճնշումներ կան դատական համակարգի վրա. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ։

-Պարոն Ռշտունի, զրույցը սկսենք, թերեւս ամենացավոտ ՝ դատարանների անկախության խնդրից։ Դատարանները այսօր Հայաստանում իրապե՞ս անկախ են կամ որքանո՞վ են անկախ։

-Դժվար հարց եք տալիս, հարցին հստակ չեմ կարող պատասխանել, բայց եղել են առիթներ, երբ դատավորների անկախության հետ կապված հարց են ուղղել ինձ, կարող եմ ասել, որ այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, այսօր դատական համակարգն, ընդհանուր առմամբ, ունա՞կ է դիմակայել իշխանության մյուս՝ գործադիր ու օրենսդիր ճյուղերից եկող ճնշումներին, որոնց ականատեսը, մասնավորապես, վերջին 1-1.5 տարվա ընթացքում լինում ենք։

-Ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից։ Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը, կարելի է ասել, դեռեւս դիմացել ենք, բայց այստեղ կարեւորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար եւ ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր եւ գործադիր իշխանությունները։ Հիմա չխոսենք իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ նշանակության մասին, երեւի թե կհամաձայնեք եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ դրա վերաբերյալ կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որ հիմնականում ամենաթույլ վիճակում մշտապես դատական իշխանությունն է, որովհետեւ որոշակիորեն եւ ոչ միայն որոշակիորեն, մեծապես կախված է օրենսդիր ու գործադիր իշխանությունների կամքից՝ սկսած դատավորների քանակից, դատարանների բյուջեից եւ նմանատիպ այլ հարցերից, այդ թվում նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերից ու մեխանիզմներից։ Այստեղ, իմ կարծիքով, ամեն դեպքում դիմակայելու հետ կապված, շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքական իշխանության կամքը։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն համագործակցում, գուցե բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք եւ վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին , թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն, չգիտեմ։ Ավելի հակված եմ մտածելու, որ դժվար թե դիմակայի։

-Պարոն Ռշտունի, դասագրքային ճշմարտություն է, որ դատական իշխանությունը պետք է տարանջատված եւ անկախ լինի օրենսդիր ու գործադիր իշխանություններից, բայց իշխանության ամենաբարձր օղակներից մինչեւ պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն, որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն ձեւավորի։ Դուք ի՞նչ եք կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ։

-Այսպես ասեմ, որը կրկին գուցե դասագրքային ճշմարտություն լինի, երեւի թե չկա երկիր կամ պետություն, որտեղ դժգոհություններ չլինեն դատական իշխանությունից, որովհետեւ մշտապես կան մրցակցող կողմեր, ասենք՝ քրեական իրավունքում, քրեադատավարական, քաղաքացիադատավարական, վարչադատավարական իրավահարաբերություններում։ Մի կողմից կան պետության ներկայացուցիչները, մյուս կողմից՝ քաղաքացիները։ Հատկապես քաղաքացիների միջեւ վեճերի դեպքում, հիմնականում, մի կողմը մշտապես դժգոհ է մնում դատարանի կայացրած որոշումներից, հետեւաբար դատական իշխանությունից դժգոհություններ մշտապես կարող են լինել, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե այդ դժգոհությունների առումով ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, որ այդ դժգոհությունները նվազեն, հենց սրա համար եմ ես ասում, որ դատական իշխանությունը շատ քիչ հնարավորություններ ունի։ Ես կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Մենք՝ դատավորներս, մոտավորապես 240-ն ենք, մեզ հասարակության ենթադրենք 10 տոկոսն անգամ կարող է չճանաչել։ Ես պայմանական թվեր եմ ասում, բայց օրինակ նույն հասարակության 70 տոկոսը վստահել է իշխող ուժին եւ եթե այդ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ դատարանները վատն են, հասարակության մեծամասնության մոտ կարծիքն այդպես է ձեւավորվում, որ, այո, վատն են եւ դատական իշխանությունը չի ծառայում այն նպատակին , որի համար ստեղծված է։ Ըստ իս, ամեն դեպքում, զուտ դատավորի անկախ լինելով կամ զուտ դատական իշխանության բնականոն գործունեության ապահովման ջանքեր իրականացնելով դատական իշխանությունը ինքնուրույն , ինքնաբերաբար ի վիճակի չէ հասարակության մոտ բարձրացնել իր դերն ու նշանակությունը։ Գուցե տարիներ, տասնամյակներ անց երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում դա հնարավոր լինի իրականացնել, բայց ամեն դեպքում, եթե կա իշխող քաղաքական ուժ, ում հասարակության 70 տոկոսը վստահել է եւ այդ քաղաքական ուժը, որին ներկայացնում են այսօրվա օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, հայտարարում է, որ դատական իշխանությունը լավը չէ, ես չեմ կարող պատկերացնել, որ հնարավոր է դատական իշխանության ներկայացուցիչների շնորհիվ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ հասարակության մեծամասնության մոտ կարծիքը փոխվի։

-Պարոն Ռշտունի, Դուք խոսեցիք քաղաքական կամքից եւ այն ուղերձների մասին, որոնք, փաստորեն , հղվում են հասարակությանը։ Այսօր դատական իշխանության նկատմամբ իրապես վստահությունը վերականգնելու , ամրապնդելու կամ հաստատելու ուղղությամբ տեսնո՞ւմ եք քաղաքական իշխանությունից եկող ուղերձներ։

-Ես կարող եմ ասել, որ լսում եմ հայտարարություններ, վերջերս միգուցե նաեւ որոշակի որոշումներ կամ մոտեցումներ՝ կապված բարեվարքության հետ կամ , այսպես ասած, վեթինգի հետ, որը սկսել էր շրջանառվել։ Այդ առումով ես իմ կարծիքը հայտնել եմ, եթե դա իրենից ներկայացնելու է մի գործառույթ, որի շրջանակում դատավորներին պետք է մանրակրկիտ ստուգեն, իսկ այդ ստուգումը ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է իր մեջ ներառելու՝ դատավորի անձնական կյանքը, դատավորների հարաբերությունները շրջապատում, թե՞ զուտ որպես դատավոր՝ իր կողմից ընդունված դատական ակտերով կամ իր կողմից վարվող դատական նիստերով, բայց ամեն դեպքում, եթե կմշակվեն ողջամիտ մոտեցումներ, որոնք ըստ քաղաքական ուժի, կարող են նպաստել հասարակության մոտ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, ես դեմ չեմ։ Կարծում եմ, որ երկարատեւ աշխատանքի արդյունքում դատավորն ինքն իրենով ցույց է տալիս, թե ինքն ինչպիսին է՝ անկախ է, անկողմնակալ է, թե ոչ։ Որոշակի խոսակցություններ կան, այսպես ասած, օդից կախված լուրեր՝ կոռուպցիոն դրսեւորումներ ցուցաբերելու հետ կապված, ես չգիտեմ, ամեն դեպքում անձամբ ես այդ խնդիրը չունեմ, բայց եթե ներդրվում է նման մեխանիզմ՝ ի նպաստ դատական իշխանության հեղինակության բարձրացման, խնդիր չեմ տեսնում, եթե իհարկե, դա նսեմացուցիչ չլինի դատավորների համար։

-Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ Ձեր նշած բարեվարքության կանոնները հնարավոր է դառնան մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար, նույնիսկ տեսակետ է հնչում, որ այսպես ասած վեթինգի գործընթացը, որը տարբեր անվանումներով փորձ է արվում իրականացնել, առհասարակ կարող է ուղղված լինել դատական համակարգը զտելուն։ Նման ռիսկեր կա՞ն եւ ո՞րն է երաշխիքը, որ այս խնդիրը չի առաջանա։

-Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, այդ հարցը պետք է ուղղել այն անձանց, ովքեր ունեն նման նպատակ՝ բարեվարքության մեխանիզմներ անցկացնելու առումով, բայց ելնելով բարեխղճության կանխավարկածից, ուզում եմ հավատալ, որ դա չի դառնա մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար եւ տվյալ դեպքում, պետք է նաեւ հասկանալ, թե ովքեր են այդ անցանկալի դատավորները, ումից ուզում են, այսպես ասած, ազատվել քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Եթե այդ անցանկալի դատավորները իրականում անցանկալի են ոչ թե քաղաքական իշխանության ներկայացուցիչների համար, այլ նրա համար, որ ի զորու չեն իրականացնել արդարադատություն, այդ դեպքում, բնականաբար, ես դեմ չեմ, բայց կրկնում եմ, ես չեմ կարող այսօր նման գնահատականներ տալ, թե ովքեր են ցանկալի կամ ոչ ցանկալի դատավորները կամ ովքեր են բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Դրա համար եմ ասում ՝ պետք են հստակ մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի դա գնահատել։ Եվ, ի վերջո, ամենակարեւոր խնդիրը, երբ մենք խոսում ենք դատավորների բարեվարքության մասին, այստեղից այլ խնդիրներ են առաջանում, նախ ովքե՞ր են որոշելու դատավորի բարեվարքությունը համապատասխանում է չափանիշներին, թե՞ ոչ։ Դրա հետ կապված էլ մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ բարեվարքությունը որոշող անձանց բարեվարքությունը պետք է որոշվի։

- Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը պետք է մշակի պաշտոնատար անձանց ներկայացվող չափանիշները։ Դուք կարծիք կարող՞ եք արտահայտել հանձնաժողովի վերաբերյալ։

-Հույս ունեմ , որ ամեն ինչ կլինի նորմալ, իրավական ընթացակարգերի շրջանակներում, այս պահին ես, ինչպես նշեցի, ելնում եմ բարեխղճության կանխավարկածից։ Ընդ որում, երբ խոսում եմ իրավական ընթացակարգերի մասին, խոսքը չի վերաբերում միայն նրան, թե օրենքում դա ամրագրում կստանա, թե ոչ, խոսքն այն մասին է, թե արդյո՞ք այդ ամրագրումներն ու մեխանիզմները ողջամիտ կլինեն եւ կբխեն մեր սահմանադրության բովանդակությունից, որովհետեւ, եթե զուտ ելնենք օրենսդրական կարգավորումների առումով, այսօր օրենքում կարելի է հստակ ձեւակերպումներ նշել, որոնք օրենք կդառնան, բայց կարող են չբխել Սահմանադրության բովանդակությունից կամ չլինեն ողջամիտ։ Կարծում եմ կլինեն նախագծեր, երբ որոշակիորեն հստակեցվեն, ավելի հեշտ կլինի կարծիք կազմել եւ պատկերացում ունենալ, թե ինչ է սպասվում դատավորներին եւ ինչ նկատի ունեն ՝ ասելով բարեվարքությունը գնահատել։

-Զրույցի սկզբում խոսեցիք դատավորների ծանրաբեռնվածության խնդրից։ Շատերի գնահատմամբ, սա մի խնդիր է որն ազդում է նաեւ դատական ակտի որակի, ողջամիտ ժամկետների վրա։ Ի՞նչ լուծում եք տեսնում եւ արդյո՞ք տեսնում եք ջանքեր այս խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։

-Իրականում մենք այսօր դատավորների թվաքանակի հետ կապված խնդիր ունենք, բայց խնդիրը տեսնելով ես չեմ կարող ասել, թե քանի դատավոր պետք է ավելացվի, որպեսզի ծանրաբեռնվածությունը էականորեն նվազի եւ ծայրահեղից գոնե նորմալ աստիճանի հասնի, բայց դա միակ խնդիրը չէ։ Համաձայն եմ, որ որքան դատավորը ծանրաբեռնված է, նրա աշխատունակություն այդքան նվազում է եւ նա ավելի քիչ ժամանակ է տրամադրում իր դատական ակտը ձեւակերպելու կամ համապատասխան գրականություն կարդալու ու ավելի հիմնավոր դատական ակտ կայացնելու առումով, բայց այստեղ մեկ այլ կարեւոր խնդիր ունենք, որը վերաբերում է դատավորների վարձատրությանը։ Եթե մենք համեմատության մեջ վերցնենք, այո , պետական ապարատում դատավորները, ի համամետ մյուս պաշտոնատար անձանց, քիչ չեն վարձատրվում, բայց այսօր ունենք իրավիճակ, որ եթե նախկինում մարդկանց մոտ դատավոր դառնալը ցանկալի աշխատանք էր իրենից ներկայացնում, ապա այսօր , երբ դատավորների թեկնածուների մրցույթ է հայտարարվում , դիմորդների քանակը շատ քիչ է։ Որպեսզի իմ խոսքը հիմնավոր լինի, օրինակ` բերեմ, կարծեմ տասից ավելի տեղի համար 3 թեկնածու էր հաղթող ճանաչվել։ Այսօր թե աշխատավարձով , թե դատավորի նկատմամբ վերաբերմունքով պայմանավորված, այսօր պրոֆեսիոնալ իրավաբանների մոտ դատավոր դառնալու ձգտումները էականորեն նվազել են։ Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։

-Պարոն Ռշտունի, անդրադառնանք 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման հետ կապված զրպարտության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին։ Գիտենք, Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, քանի որ ձեր անունն էլ է շոշափվում, տեղեկություններ ունե՞ք գործի ընթացքի մասին, որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է Ձեր մասնակցությամբ, հարցաքննվե՞լ եք։

-Որքան տեղյակ եմ, 2 գործ կար, մեկը կապված էր Դավիթ Գրիգորյանի հետ, կեղծիքի կամ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ, մյուսը կապված մամուլի հրապարակումների հետ, իբրեւ թե մենք մասնակցել ենք այդ որոշումը գրելուն։ Ես ունեմ տեղեկություններ, որ դատավորին զրպարտելու հետ կապված կա քրեական գործ, անկեղծ ասած՝ չգիտեմ էլ, դատավոր պարոն Պապոյանի հաղորդման հիման վրա է, թե կրկին մամուլի հրապարակումների հիման վրա է այդ գործը հարուցված, ամեն դեպքում, իմ մասնակցությամբ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն տեղի չի ունեցել եւ գործի ընթացքից ես տեղյակ չեմ։

-Ես մեկ հարց, ի՞նչ եք կարծում ինչու հենց նշված 3 դատավորների, այդ թվում Ձեր անունը շոշափվեց, որոնք մասնագիտական ու փաստաբանական համայնքում բարձր վարկանիշ են վայելում։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց իմ անունը սկսեց շահարկվել ոչ միայն այդ դեպքի հետ կապված, այլ դրանից առաջ, դեռ մեկ տարի առաջ։ Մամուլում եղան հրապարակումներ իմ շահագրգռվածության մասին, կապերի մասին։ Ես չեմ ուզում հերքել, այո, նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ ունեցել եւ ունեմ կապեր, այդ թվում նախորդ իշխանությունում պաշտոն զբաղեցնող անձանց հետ։ Ես անուններ չեմ ուզում նշել, բայց ներկա իշխանությունում պաշտոն զբաղեցնող անձանց հետ նույնպես ես ունեմ կապեր,այսինքն, եթե ես սովորել եմ դպրոցում, իրավաբանական ֆակուլտետում, ունեմ համակուրսեցիներ, ընկերներ նույն ֆակուլտետից, ովքեր կարող են զբաղեցնել որոշակի պաշտոններ, ի վերջո, ես հանդիսանում եմ այս հասարակության անդամ, բնական է, որ պետք է ունենայի կապեր նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ես չեմ կարծում, որ մեր հասարակությունում 40-ին մոտ տղամարդը կապ չունենա նախկին կամ ներկա իշխանության ներկայացուցիչների հետ եւ զուտ այդ կապն օգտագործվել է ինձ ներկայացնելու որպես կողմ այս կամ այն հարցի լուծման առումով։ Շատ չեմ ուզում փակագծերը բացել, որովհետեւ դրանք զուտ ենթադրություններ են, ես չունեմ կոնկրետ տվյալներ, բայց զուտ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ այդ կապերը օգտագործելով նման բան ներկայացնելը տրամաբանական չէ եւ մամուլում արդեն տարի ու կես է քննարկվում է կոնկրետ գործի հետ կապված իմ շահագրգռվածության, իմ կողմից դատավորի համար համապատասխան ակտ գրելու հետ կապված, այն դեպքում, երբ այդ դատավորին բարեւելուց կամ ողջությունը հարցնելուց ավելի որեւէ հարաբերություն չեմ ունեցել։ Ընդ, որում, կային հարցեր, որոնք զուտ հարցման արդյունքում կարելի էր ստուգել եւ պետք չէր պետական ռեսուրսն օգտագործել՝ պարզելու համար, որ այդ տեղեկությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում այլեւ իրականությունից հեռու են։ Իսկ եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan