Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում․ Գաբրիել Բալայան
Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում, ոչ թե շեշտը դրված է հները վերանորոգելու վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
«Սակայն, բացի ինքնաթիռներից ոչ մի ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, գաղտնիք է»,-նշեց նա։
Բալայանը շեշտեց՝ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմը լուրջ առաջխաղացում կա․ «Տավուշի մարզում որոշակի ինժեներական աշխատանքներ են իրականացվել, լուրջ առաջխաղացում ունենք այդ ուղղությամբ, որոշակի բնակավայրեր և ճանապարհներ, այդ թվում գազատարի մասով արդեն հայկական ուժերի վերահոսկողության ներքո են»։