Որ մեքենաներն են իդեալական կողոպուտի համար
Բրիտանական AutoGuide-ի լրագրողները կազմել են մեքենաների տասնյակ, որոնք իդեալական են կողոպուտի համար, հայտնում է Daily-motor-ը։
Վարկանիշի վերջին տեղում Subaru WRX STI-ն է։ Իններորդ հորիզոնականում Volkswagen Golf R –ն է, այսօրվա դրությամբ աշխարհի ամենաարագընթաց «լիցքավորվող» հեթչբեքը։ 8-րդ տեղում RAM 3500 HD-ն, որը նախորդ երկուսի համեմատ այդքան արագընթաց չէ, բայց ավելի տարողունակ է բեռների հարցում .
7-րդ տեղը բաժին է ընկել Lexus GX 460 մոդելին, իսկ վեցերորդը՝ Range Rover TD6-ին։ Հնգյակը բացում է Toyota Corolla-ն , իսկ չորրորդ տեղոմ Nissan GT-R-ն է՝ 600ձիաուժ հզորությամբ։
Երրորդ տեղում Range Rover Sport քրոսօվերն է, իսկ երկրորդում Jeep Grand Cherokee SRT-ը։
Վարկանիշի առաջատար է դարձել Ford F-150 Raptor-ը։ Այս պիկապն ունի մեծ բեռնատարողություն, նաեւ դինամիկ հոյակապ հատկանիշներ, որոնք դրա բարձր անցանելիության հետ միասին այն լավագույնն են դարձրել բրիտանացիների վարկանիշում։