Այսօր՝ 28 հունվարի 2020թ., 00:00
Microsoft-ին կոչ է արվում երկրորդ կյանք տալ Windows 7-ին Տղա եք մի թողեք երկրից գնամ․ Արմեն Աշոտյան Ալեն Սիմոնյանը ստում է Համացանցում են հայտնվել Կոբի Բրայանտի ուղղաթիռի վթարի ենթարկվելու կադրերը (Տեսանյութ) Արեւելյան Աֆրիկայում մորեխների հարձակումն ամենասարսափելին է վերջին 70 տարվա ընթացքում Էդ Մուկուչյան Տիգրանը քեզ գրիչ չի նվիրե՞լ, թե՞ իրա առաջարկած ծառայությունները սրտովդ էին 5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց․ Հրանտ Բագրատյան «Հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել». Սուրեն Սահակյան Սեյրան Օհանյան. Ծնունդդ շնորհավոր, իմ հարազատ հայկական բանակ Ալեքսանդր Ռեւայի հայ կինը հանդուգն հագուստով գրավել է երկրպագուներին Փաշինյանը իմ սենյակում սուրճ է խմել, հիմա շողոքորթե՞լ եմ իրեն «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը չի ընդունում առաջադրված մեղադրանքները Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում Վանեցյանի առաջարկին Քաղցկեղը կարող է վարակիչ լինել Սա հանրային նշանակության խնդիր չի լուծում. անձնական նշանակության խնդիր կա այստեղ Մեր իշխանության ժառանգությունը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնևն է, Փաշինյանի իշխանության ժառանգությունը՝ Դուշանբեի լիֆտը Իշխանությունն ուզում է ամեն գնով ազատվել իրեն ոչ հաճո դատավորներից և ՍԴ-ն համալրել յուրայիններով Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան Ջիգարխանյանի կինը պատմել է դերասանի հետ կյանքի մասին վերամիավորումից հետո (տեսանյութ) Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել Ժամանակն է՝ ձեռնարկենք Ձեր սահմանադրական պարտականությունները, հակառակ դեպքում կդառնաք հակասահմանադրական վիճակի պատասխանատուն Պերու ուղեւորությունից հետո Վիկտորյա Բոնյան առեղծվածային կերպով անհետացել է Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել «Ես բռնության զոհ էի». Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է Ջասթին Բիբերից բաժանվելու պատճառների մասին ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Հենդրիկ Դամսը Իրանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանի մերձակա փողոցում (լուսանկարներ, տեսանյութ) Մերի Պոպինսի դերակատար Նատալյա Անդրեյչենկոն «անհետացել» է Մեքսիկայում Ադրբեջանի նոր խորհրդարանում մեծամասնություն կկազմի իշխանական կուսակցությունը Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով Ռուբեն Վարդանյանը չինացիներին է վաճառել Կրեմլի հարևանությամբ գտնվող բիզնես կենտրոնում իր բաժնեմասը Վարչապետի ներկայացրած գրիչն ապացուցեց, որ իրենք Թովմասյանի դեմ ոչինչ չունեն Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են. Արեն Ապիկյան Իրանցի զինվորականները երկրի նախագահից 3 օր թաքցրել են ուկրաինական ինքնաթիռի` իրենց կողմից խոցված լինելու փաստը Արդեն 4 օր է՝ տնից դուրս չենք գալիս. Չինաստանում բնակվող հայուհին պատմել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին Եթե նվերի արժեքը գերազանցում է 75 000 դրամը, ապա Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությանը, եթե չի հանձնել, ուրեմն յուրացրել է Օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանտի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից «Ես միշտ կսիրեմ քեզ». Կոբի Բրայանտի մոնոլոգը բասկետբոլի մասին, որը նրան «Օսկար» է բերել Նիկոլ Փաշինյանը հիմա ունակ է դեստրուկտիվ հրամանների, չշտապե՛ք կատարել Հրայր Թովմասյանին կալանավորելու հրամանը Չինաստանը շրջանցել է Ռուսաստանին՝ դառնալով ԱՄՆ-ից հետո աշխարհում զենք արտադրող 2-րդ երկիրը Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ Երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում և լուրջ մեղադրանք ներկայացնում. պետական անվտանգության խնդիրներ են ի հայտ գալիս. «Ժառանգության» նախագահ Երիտասարդ բժիշկը արնաքամ եղող ծննդկանին 8 ժամ պատգարակով տարել է հիվանդանոց եւ փրկել նրա կյանքը Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին Արսեն Բաբայանի գործով երբեւէ կայացվելիք որեւէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի. Վարոսյան Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը. Արսեն Բաբայան. Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան «Ռոսպոտրեբնադզորը» ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով 100 մարդու է հայտնաբերել Հայրը գումար չունենալու պատճառով օդանավակայանում լքել է մանկահասակ երկու երեխաներին Մոնղոլիան կորոնավիրուսի պատճառով կփակի Չինաստանի հետ սահմանը Շատ անլուրջ գործընթաց է սկսել Փաշինյանը. այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է Հենրիխ Մխիթարյան․ Կոբի Բրայանտ՝ հավերժ հաղթող «Փաշինյանը քուչի պացանի բառապաշարով է խոսում». Շարմազանով «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին «Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակն է տարել Կիպրոսում Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ Շաբաթ-կիրակիները Հռոմում եւ Միլանում անցկացնենք, իսկ վարկերն ու կոմունալները թող սպասեն Գիշերային ցրտերը էականորեն մեղմվում են․ Սուրենյան «Նա նույն Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության». Ղազինյան Իսրայելցիներին թույլ կտան այցելել Սաուդյան Արաբիա Զրույց քաղաքացու հետ․ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և մանրուքների կարևորության մասին․ ուղիղ Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին․ Նաիրա Զոհրաբյան Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար Վիրավորելուց հետո ուժ գտեք ներողություն խնդրելու համար 250 մարդու մնացորդ են գտել նախկին բանտի տարածքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հայաստանը Իրանի եւ Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը Հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա հունվարի 29-30-ին Շվեյցարիայում Վրաստանի թվերին նայեք, հետո ձեր, իսկ հետո նոր փորձեք հավասարվել եւ անցնել «Հանրային փսիխոզի» 3 փուլերը Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ Եթե հետևենք Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ հեղափոխության օրերին նա էլ ինձ է շողոքորթել Փաստորեն հեղափոխություն էինք անում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները Նախկին նախարարը երկրի վարչապետին «գիտակից ապուշ» է անվանել (տեսանյութ)
Հարցում

Եթե Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ․ Աշոտյան

Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումները ԼՂ կարգավորման հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից եւ կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան-Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սարգսյան-Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից որպես փրկօղակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե մենք դիտարկենք Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթը Բրատիսլավայում, որտեղ երեք ժողովուրդներին ընդունելի լինելու մտքից զատ, տպավորություն կար, որ Էդվարդ Նալբանդյանն է խոսում մեզ հետ: Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ վերջում գալ եւ որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից»,- նշեց նա։


Աշոտյանը կարծիք հայտնեց, որ ԼՂ կարգավորման հարցում Բրատիսլավայի քննարկումը, այնուհանդերձ, մշուշոտ է. «Կա հստակ դիսոնանս, մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընացը եւ վերջնարդյունքը: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ես ունեմ վարկածներ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել: Իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ի՞նչ կատարվեց Բրատիսլավայում, ի՞նչ էիք խոստացել եւ ո՞ւմ էիք խոստացել Բրատիսլավայից առաջ, ինչո՞ւ այդ հանդիպումը որեւէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը»:

ՀՀԿ փոխնախագահը թվարկեց նաեւ իր կարծիքով այդ ամենի բացասական հետեւանքները․

«Բացասական հետեւանքն, իհարկե, միայն ժամանակի կորուստը չէ եւ այն լոպազությունը չէ, որով գործող իշխանությունները խոսում էին ԼՂ կարգավորման մասին մինչեւ այս հանդիպումները։ Բացասական հետեւանքներից մեկը այն է, որ համը մնացել է Ադրբեջանի բերանում, մասնավորապես փախստականների վերադարձի խնդրի հետ կապված, հայկական կողմից խաղաղասիրական մեսիջների հետ կապված եւ Պլան Բ-ի խնդիր է առաջանում, որն իր մեջ հետեւյալ բաղադրիչն է ներառում՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների եւ թնամիների բաժանել, հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրայի՝ այն է սեւ ու սպիտակի դարաշրջանն ավարտված է։ Սա շատ կարեւոր է, որպեսզի արցախյան ճակատում սպասվող դիվանագիտական եւ ոչ միայն դիվանագիտական զարգացումներին ընդառաջ հայ հասարակությունը լինի հնարավորինս կոնսոլիդացված»:

Աշոտյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական համակարգի փոփոխության գնա․

«Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ Ազգային ժողովում: Ակնհայտ է, որ ավաղ, ԱԺ-ն ի սկզբանե մեռելածին էր, այն որպես թիվ մեկ ամբիոն չի ներկայացնում հասրակակական-քաղաքական դաշտի ողջ ներկապնակը» :

 

website by Sargssyan