Կպչուն ժապավենով պատին ամրացված բանանն ամերիկյան ցուցահանդեսում վաճառքի է հանվել 120 000 դոլարով
Մայամիում մեկնարկած Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում վաճառքի է հանվել կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանան, որի գինը ո՛չ ավել, ո՛չ պակաս 120 000 դոլար է:
Ինչպես նշում է USA Today-ը, տվյալ աշխատանքի հեղինակն իտալացի Մաուրիցիո Կատելանն է:
Հատկանշական է, որ «բանանային արվեստի» առաջին նմուշը վաճառվել է ֆրանսիական Galerie Perrotin ժամանակակից արվեստի պատկերասրահում:
Աղբյուրը հիշեցնում է, որ սա Մաուրիցիո Կատելանի առաջին արտասովոր աշխատանքը չէ. իտալացին 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է նաև: