Եգիպտոսում միանգամից 17 մումիա են հայտնաբերել (Տեսանյութ)
Այս գտածոներն աննախադեպ են, համոզված է եգիպտացի հնագետը: Եգիպտոսի կենտրոնական հատվածում՝ Մինյան գավառում՝ կահիրեից 200 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է 17 մումիա:
Դամբարանը գտնվել է գետնի մակերեւույթից ութ մետր ներքեւ: Գտածոների թվում են նաեւ կավից եւ քարից պատրաստված սարկոֆագներ, դագաղներ՝ կենդանիների մնացորդներով եւ երկու պապիրուս:
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին ասել է. «պեղումներն իրականացնում է Կահիրեի համալսարանի հնագիտական ֆակուլտետը: Հատուկ սարքերի օգնությամբ դամբարանադաշտը գտնվել է դեռ երկու տարի առաջ, իսկ պեղումները սկսվել են դեկտեմբերին: Սա աշխատանքների միայն սկիզբն է»:
Գիտնականները հակված են այն կարծիքին, որ գտածոների տարիքը մոտ 2300-2400 է: Դամբարանը կառուցվել է Ք.Ծ.Ա. 4-3-րդ դարերում:
Top-News.am