Գիտնականները հերքել են Երկրի վրա հնագույն համաճարակի մասին առասպելը
Գիտնականների մջազգային խումբը հերքել է մարդկության պատմության մեջ հնագույն հայտնի համաճարակի մասին առասպելը, հայտնում է Korrespondent-ը՝ հղում կատարելով EurekAlert-ին։
Նոր հետազոտությունների համաձայն, մ․թ․ 541-750թթ․ ժանտախտի համաճարակի հետեւանքները այնքան ծանր չեն եղել, ինչպես համարվում է։
Մասնագետներն ուսումնասիրել են հին փաստաթղթերը, ժանտախտի զոհերի գերեզմանները, հարուցիչի գենոմը եւ նույնիսկ Ուշ անտիկ դարաշրջանի՝ մ․թ․ 300-800թթ․ փոշու նմուշները։ Այդ ժամանակ տեղի է ունեցել արեւմտյան Հռոմեական կայսրության անկումը եւ իսլամի տարածումը։
Ավելի վաղ գիտնականները կարծել են, որ ժանտախտի առաջին հայտնի համաճարակը ազդել է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պատմության վրա։
Մասնագետների կարծիքով՝ հիվանդությունը չի սպանել տասնյակ միլիոնավոր մարդկանց, ինչպես համարվում էր նախկինում։ Միտումները, որ դիտարկվել են մինչ համաճարակի սկսվելը, շարունակվել են դրանից հետո։
Նաեւ նշվում է, որ համաճարակի ժամանակ մարդկանց թաղելու բնույթի մեջ փոփոխություններ չեն գտնվել։ Իսկ 1346-1353թթ․ ժանտախտի համաճարակն ազդել է հուղարկավորության ավանդույթների վրա։