«Շատերն էլ մեծերի գործերին պետք է չխառնվեն». Միքայել Մելքումյանը «Իմ քայլին» խորհուրդ տվեց կիսաժպիտներով չխոսել
ԲՀԿ-ին որեւէ մեկը թող ցուցում կամ հրահանգ չտա, որովհետեւ այդ իրավունքը ոչ ունեն, ոչ էլ ունենալու են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այն, ինչ ասվել է քաղաքապետարանի հետ կապված, ճիշտ է ասվել, Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքել է: Պետք չի այստեղ մենք «արձագանք» ձայնագրման ստուդիա ցուցադրենք: Որեւէ մեկը ցուցում, խորհուրդ տալու, մեծավարի բաներ անելու իրավունք չունի, եւ շատերն էլ մեծերի գործերին պետք է չխառնվեն:
Հիմա չեմ ասի՝ պետք է քաղաքական ճանապարհ անցնեք, վաստակ ունենաք, բայց պետք է գնալ ճիշտ ճանապարհով:
Այո, ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է: Վաղը վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր, եւ դուք կտեսնեք, որ այն, ինչ ես ասում էի հունվար-հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերին ավելի խայտառակ վիճակ է լինելու:
Երբ ասում ենք՝ ներդրողների հետ աշխատեք, բարի եղեք ցուցաբերել համապատասխան մակարդակ եւ աշխատեք, ոչ թե այստեղ դասագրքային, կիսաժպիտներով խոսեք: Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրում չի գալիս, իսկ մնացած բաները հենց այնպես արձագանքներ են»,-ընդգծեց Մելքումյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am