«Սուրբ Մինաս» մատուռից գողացել են բրոնզաձույլ խաչը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս են մտել և գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ գողացել են բրոնզաձույլ խաչ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: